Թրամփն աշխատավարձի քառորդ մասը փոխանցել Է ենթակառուցվածքային ծրագրերին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 13-ին տրանսպորտի նախարարությանն Է փոխանցել իր աշխատավարձը 100 հազար դոլարի չափով, որը պետության ղեկավարի պաշտոնում աշխատանքի համար ստացել Է անցյալ տարվա չորրորդ եռամսյակում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է past.am-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողների համար կայացած ճեպազրույցում:
«Այսօր նախագահը 2017 թվականի չորրորդ եռամսյակի իր աշխատավարձը նվիրեց տրանսպորտի նախարարությանը՝ մեր քանդվող ենթակառուցվածքի վերականգման եւ արդիականացման նրա ծրագրին աջակցելու նպատակով»,- նշել Է Սանդերսը:
Փետրվարի 12-ին ԱՄՆ-ի վարչակազմը ներկայացրել Է երկրի ենթակառուցվածքում 1,5 տրիլիոն դոլար գումարի ներդրումներ կատարելու ընդգրկուն պլանը: Ըստ որում 21 միլիարդ դոլարը կծախսվի միայն 2019 ֆինանսական տարում (ԱՄՆ-ում սկսվում Է հոկտեմբերի 1-ից), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: