Մելանյա Թրամփը Սիրահարների օրը բացիկներ ու քաղցրավենիք է պատրաստել ծանր հիվանդ երեխաների հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրն անցկացրել Է Վաշինգտոնի Բեթեսդե արդարձանում գտնվող Առողջության ազգային ինստիտուտի մանկական բաժանմունքում, որտեղ պատանի պացիենտների հետ պատրաստել Է բացիկներ ու քաղցրավենիք:
Առաջին տիկնոջ այցը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները, տեղեկացնում Է past.am-ը: Ինչպես հայտնել Է Մելանյայի պաշտոնական ներկայացուցիչը, նա հանդիպել Է մոտավորապես 20 երեխաների հետ: Նրանց հետ միասին առաջին տիկինը պատրաստել Է թխվածքաբլիթներ եւ դրանք զարդարել զանազան եղանակներով: Մելանյան նաեւ օգնել Է աղջիկներին ու տղաներին Բոլոր սիրահարների օրվա առթիվ շնորհավորական բացիներ կտրել գունավոր թղթերից եւ երեխաներին Է նվիրել իր պատրաստած բացիկները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



