Թուրքիայում պահանջում են փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը
INTERNATIONAL NEWSԻնչպես հաղորդում է past.am-ը, Թուրքիայի «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահի տեղակալ Նուսրեթ Սենեմը դիմել է դատախազություն՝ պահանջելով փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Սենեմը դիմումի մեջ նշել է, որ քրդամետ կուսակցության 3-րդ համաժողովի ժամանակ քննադատություններ են հնչեցվել թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ մեղադրանք է ներկայացվել նաև Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) գովելու, Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարները բարձրացնելու համար:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



