Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանն իր խնդիրները պետք է կարգավորի՝ հետևելով սիրիական զարգացումներին

INTERVIEW

 

 

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը զրուցել է Past.am-ի թղթակցի հետ՝ անդրադառնալով սիրիական խնդրին և դրա ազդեցությանը մեր երկրի վրա:

 

-Վերջին շրջանում սիրիական կոնֆլիկտի մեջ են ներգրավվել Իրանը և Թուրքիան: Դա որքանո՞վ կարող է վտանգավոր լինել Հայաստանի և առհասարակ տարածաշրջանի համար:

-Նայած, թե որ տեսանկյունից ենք նայում: Եթե բացի Արևմուտքից, Ռուսաստանից, նույն սիրիական ներքին կառավարական ու ընդդիմադիր ուժերից այլ դերակատարներ էլ են ներգրավվում կոնֆլիկտում, բնականաբար այստեղ կան համապատասխան շահեր: Թուրքիան և Իրանը գուցե այս պահին ավելի ակտիվացել են, բայց նրանց ներգրավվածությունը՝ թեկուզ անուղղակիորեն, կոնֆլիկտում եղել է նաև նախորդ շրջանում:

Եվ սրանով իրենք որոշակի շահեր են իրացնում: Սիրիայում Թուրքիայի և Իրանի շահերը բախվում են, նույն հոսքով չեն: Իրանը կառավարական ուժերի կողմնակիցն է, Թուրքիան բացահայտ չի ասում, թե ում կողմնակիցն է, բայց իր խնդիրներն է լուծում հիմնականում Աֆրինում, քրդական բնակչության հետ: Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը փորձում է ինչ-որ կերպ իրացվել, և Էրդողանը փորձում է դա անել՝ օգտվելով նաև ստեղծված իրավիճակից:

-Ներգրավված կողմերից մեկն էլ Իսրայելն է, որը բազմիցս հայտարարել է, որ վտանգ է զգում Իրանի կողմից և պատրաստ է դրան դիմակայել՝ ակնարկելով ատոմային զենքի առկայության մասին: Այս դեպքում նույնպես Հայաստանի համար վտանգ չկա՞:

-Միջուկային զենքի կիրառման մասին խոսք լինել չի կարող, կարող է սա դիսկուրսիվ բնույթի հայտարարություն է: Ուղղակի սիրիական թնջուկը բավական բարդ է: Այնտեղ այնքան կողմերի շահեր են հակադրվում: Նույն Իսրայելի և Իրանի շահերն են հակադրվում Սիրիայի հարցում: Իսրայելը Մերձավոր Արևելքում լուրջ դերակատարություն ունեցող պետություն է և չի ուզում, որ այլ պետություն, որի հետ նա չունի բարեկամական հարաբերություններ, խոսքը Իրանի մասին է, ընդլայնի իր ազդեցությունը:

Սիրիայում ազդեցության գոտիների վերաբաշխում է տեղի ունենում: Պայքարը հիմնականում սրա համար է: Կոնֆլիկտում ներգրավված կողմերը իրենց ազդեցությունն են ուզում հնարավորինս ընդլայնել Մերձավոր Արևելքում: Բնականաբար այդ ազդեցությունների ընդլայնումը մյուս դերակատարների հաշվին պետք է լինի, որոնք էլ դա չեն ցանկանում:

Հայաստանի համար որևէ սպառնալիք չեմ տեսնում: Միջուկային զենքի կիրառում չի կարող լինել, դրա համար ստեղծված իրավիճակ չկա: Հայաստանն իր խնդիրներով պետք է զբաղվի: Իհարկե, մոտ լինելով Մերձավոր Արևելքին՝ մենք պետք է մեր խնդիրները կարողանանք կարգավորել՝ նաև ուշադրության մեջ պահելով սիրիական զարգացումները:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts