Կառավարությունը դեմ է ակցիզային հարկի դույքաչափերը վերանայելու «Ելք»-ի առաջարկին
SOCIETYԿառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ելք» խմբակցության նախագծին, որով առաջարկվում է բենզինի, դիզելային վառելիքի և սեղմած բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը վերանայել ու վերադառնալ նախկին դրույքաչափերին:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ երբ Հարկային օրենսգիրքը փոփոխության էին ենթարկում, համարձակ քայլերի գնացին, էական թուլացումներ արվեցին, որպեսզի տնտեսավարողների համար բարենպաստ միջավայր լինի: Նախարարի համոզմամբ՝ առաջարկվող փոփոխությունները կբերեն բացասական զարգացումների, կնվազեն նաև բյուջեի մուտքերը:
«Եթե ունենք երկընտրանք արտադրությունը հարկել, թե սպառումը, շատ ավելի նպատակահարմար է գնալ սպառման հարկմանը, քանի որ այլ տարբերակով տնտեսական աճ հնարավոր չէ ապահովել»,- past.am-ի փոխանցմամբ, ասաց Վարդան Արամյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



