Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ասողները շատ են, զանգ կախողներ չկան

SOCIETY



Այսօր երեկոյան նախատեսվում է ՀՀԿ-ի հերթական ԳՄ նիստ անցկացնել: Տեղեկություններ  կան, որ նիստում ՀՀ 4-րդ նախագահի հարցն է քննարկվելու: Մյուս կողմից էլ Արմեն Սարգսյանն է կամաց-կամաց հասարակությանը «հասկացնում», որ հասել է ժամանակը, երբ ինքն անձամբ կբարձրաձայնի իր որոշման մասին:
Ասել է, թե առանձնապես շատ ժամանակ չի մնացել, և մոտեցել ենք բեմադրության վերջին արարին:

Այսինքն, այս պահին կարող ենք մասնակիորեն ամփոփել Արմեն Սարգսյանի հանդիպումների «աշխարհագրությունն» ու լրագրողների հարցերին տրված պարզ և միևնույն ժամանակ դիվանագիտական պատասխանների տողատակերը:

Պարզվեց, որ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն ավելի շատ հետաքրքրված է կրթական հաստատություններով, քան երկրի ներկուսակցական խնդիրներով: Ասել է թե, այսկերպ նա փորձեց ցույց տալ, որ իրեն ոչ միայն քաղաքական անցուդարձը չի հետաքրքրելու, այլ հասարակականը նույնպես: Եվ զարմանալի էր, որ անգամ այդքան աղմուկ հանած Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած «Նուբարաշենի կեղտաջուր» ակցիայի մասին նա ոչինչ չէր լսել, երբ ողջ աշխարհը, անգամ ադրբեջանցիներն էին դրա մասին գրել: Ստացվում է, որ երկար տարիներ օտարության մեջ ապրած մարդու համար այնքան էլ կարևոր չէ, թե կոյուղաջրերը մարդկանց տներն է հոսում, չի հոսում, մարդիկ խնդիրներ ունեն, չունեն: Փաստորեն նա, ինչպես Անգլիայում, պատրաստվում է միայն բարձրաշխարհիկ հարցերով զբաղվել, իսկ մնացածն, ինչպես ասում են այնքան էլ հետաքրքիր չէ:

Ուշագրավ էր նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակում լրագրողների հետ զրույցի այն հատվածը, որտեղ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շրջափակման մեջ գտնվող երկիր է` հսկայական խնդիրներով, և տնտեսությունը զարգացնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու խնդիր ունի, ինչի համար ազգային երկխոսություն է անհրաժեշտ:

«Եվ եթե մենք մեր քաղաքացիներին, անհատներին, քաղաքական ղեկավարներին, ապագա նախագահին, վարչապետին, նախարարին կամ գյուղապետին բաժանենք յուրայինի և ոչ յուրայինի, տեղ չենք հասնի: Ես կարծում եմ, որ ազգային երկխոսությունը շատ էական է: Ժամանակն է, որ խոսենք, որովհետև մարտահրավերներն այնքան շատ են, որ մենք չենք էլ պատկերացնում»,- ասել է Ա. Սարգսյանը:

Նա նաև ասել է, որ  անկախ նրանից, թե ով կլինի ՀՀ հաջորդ նախագահը, նա պետք է դառնա այն անձը, ով կսկսի այդ երկխոսությունը, որպեսզի հայությունը նորից սևի և սպիտակի, աղքատի և հարուստի, հայաստանցու և սփյուռքահայի չբաժանվի:

…. Պետք է այսպես լինի, պետք է այնպես լինի …. «և պետք է»-ների մի ողջ շարք է թվարկել …

Բոլորը, անգամ 10 տարեկանները գիտեն, թե ինչ է պետք, բայց ոչ ոք չգիտի, թե այդ «պետք է»-ն  ինչպես  ներմուծի կյանք ու որակ փոխի:

Թե չէ ասում են, ասում, բայց զանգ կախողներ այդպես էլ չեն հայտնվում ….

Արմինե Գրիգորյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts