Գերմանիան Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարն է
SPORTԳերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է 23-րդ ձմեռային Խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնալ:
6 օրյա պայքարից հետո Գերմանիան ինչպես որ սկսել էր Օլիմպիական խաղերը այժմ ևս գլխավորում է մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը: Գերմանացի մարզիկները նվաճել են 9 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ (15 ընդհանուր): Առաջատարներից 3 ոսկե մեդալով հետ են նորվեգները: Նրանք ունեն 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ (ընդհանուր 17 մեդալ): Եվ եռյակի վերջում Նիդեռլանդների թիմն է` 5 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր 12 մեդալ):
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: