Yerevan, 01.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դեղատանը կեղծ թղթադրամ է իրացվել. հարուցվել է քրգործ

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ կեղծելու և իրացնելու դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին past.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2018 թվականի հունվարի 30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 25-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող դեղատներից մեկում դեղորայք գնելու նպատակով  վճարվել է 1 հատ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, որը, ինչպես հետագայում պարզվել է, եղել է կեղծ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատան անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։  Տեսանյութում երևում է, որ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամը, որը, ինչպես հետագայում պարզվել է, կեղծ է, դեղատան աշխատակցին ներկայացրել է մի երիտասարդ կին։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու, երիտասարդ կնոջ մոտ կեղծ թղթադրամի հայտնվելու հանգամանքները պարզելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք լուսանկարներում պատկերված անձին  ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:               

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Learn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project