«Յուվենտուս»-ը բանակցել է Լավեսիի հետ
SPORTՊՍԺ-ի հարձակվող Էզեկիլ Լավեսիի գործակալ Ալեխանդրո Մացոնին Իտալիայում հանդիպումներ է անցկացնում Ա Սերիայի ակումբների ներկայացուցիչների հետ:
Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով, մասնավորապես, հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը: Նշվում է, որ թուրինյան ակումբի ներկայացուցիչներն ու Մացոնին համաձայնության են եկել որոշ հարցերում:
ՊՍԺ-ն Լավեսիին առաջարկում է երկարաձգել պայմանագրի ժամկետը, որն ավարտվելու է 2016 թվականի հունիսին: Սակայն ֆուտբոլիստը չի ստանում բավականաչափ խաղաժամանակ և չի ցանկանում մնալ փարիզյան ակումբում:
Էզեկիլը պատրաստ է Իտալիա վերադառնալ: Սակայն տրանսֆերային բարձր արժեքը խանգարում է նրան «Յուվենտուս» կամ այլ ակումբ տեղափոխվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



