Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել
SOCIETYԲորժոմի-Բակուրիանի ուղղությամբ ընթացող նեղուղի գնացքը, որն ավելի հայտնի է «Կուկուշկա» անվանմամբ, գծերից դուրս է եկել:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է«Վրացական երկաթուղի» կազմակերպության աշխատակիցը:
Միջադեպի պատճառով տուժածներ չկան:
Տեղեկությունների համաձայն՝ տեխնիկական խնդիրը մեկուսացված է եղել և պատահարի պատճառով ոչ ոք չի տուժել:
«Գնացքը նորից շարունակում է ուղևորներին տեղափոխել: Համապատասխան հանձնաժողովը կպարզի պատահարի մանրամասները»,- հայտել է կազմակերպության ներկայացուցիչը: Նա այլ մանրամասներ չի հայտնել, ներառյալ, թե երբ է եղել դեպքը:
Բորժոմին և Բակուրիանին միացնում է հին երկաթուղին: Կառուցումը սկսվել է 1897 թվականին և դժվար եղանակային պայմանների պատճառով տևել 4 տարի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



