Թալանել են դատավորին
SOCIETYԵրեւանում, փետրվարի 18-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել 42-ամյա Ավագ Գաբրիելյանը եւ տեղեկացրել, որ փետրվարի 17-ին, ժամը 22։30-ից մինչեւ փետրվարի 18-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում թալանել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 96 ՏP 666 համարանիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ավտոմեքենայի վրայից հափշտակել են դիմացի լուսարձակները։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ավագ Գաբրիելյանն աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



