Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀԿ-ի լռությունը ինտրիգ պահելու համար է

POLITICS




Հայաստանի չորրորդ հանրապետության նախագահն արդեն վաղուց հայտնի է։ Օրեր առաջ հրապարակվեց այն մասին, որ նախկին դեսպան Արմեն Սարգսյանը համաձայնել է ստանձնել այդ պաշտոնը։ Իսկ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու մասին պաշտոնական հայտարարությունը իշխող կուսակցությունը դեռևս չի արել։ Թե որն է նպատակը այս ձգձգումների, հայտնի է միայն ՀՀԿ-ին։ Սակայն քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ում խոսքով պարզից էլ պարզ է, որ վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը, պաշտոնական հայտարարության բացակայությունը կապում է Հայաստանում ձևավորված հակամշակույթի ոչ հաճելի ավանդույթի՝ ինտրիգ ու գաղտնիք պահելու հետ։

Ասում է, թե իմաստ չունեցող ինտրիգ են պահում, եթե իհարկե ֆորս-մաժոր չի լինելու, տարածաշրջանը՝ զարգացումներն ու մարտահրավերները, երկրի ներքին զարգացումը նկատի ունենալով։ Քաղաքագետի համոզմամբ՝ եթե պայմաններն այսպիսին մնան, ապա Սերժ Սարգսյանը վարչապետ կլինի, իսկ Կարեն Կարապետյանը՝ տնտեսական բլոկի գծով փոխվարչապետ, միաժամանակ նաև՝ առաջին փոխվարչապետ։ Չնայած այդպիսի պաշտոն չկա, բայց կհանձնարարեն Կարապետյանին։

«Ինտրիգը պահում են վերադասավորումներն անելու համար։ Քաղաքական իմաստով նոր արյուն է անհրաժեշտ ներարկել իշխանությանը։

Չորրորդ հանրապետության առաջին նախագահի թեկնածուն աշխարհով մեկ ման է գալիս, ըստ էության նախընտրական քարոզարշավ է իրականացնում, որի կարիքը չկա, որովհետև նրան ընտրում է խորհրդարանը, պարզապես լեգիտիմությունը բարձրացնելու նպատակ ունի»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Շիրինյանը։

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Սերժ Սարգսյանը չի լինի վարչապետ, Շիրինյանը պատասխանեց՝ այսօրվա տվյալներով այդպիսի ենթադրության հիմք չկա։ Իսկ ՀՀԿ-ի լռությունը որքա՞ն կտևի հարցի շուրջ էլ կարծիք հայտնեց, որ հավանաբար առաջադրման վերջնաժամկետի նախօրյակին մոտ օրերին կհայտնեն արդեն։  

Ինչ վերաբերում է ինտրիգներ սիրելուն, Շիրինյանն  այլ օրինակներ էլ բերեց․ «Ինտրիգ չէ՞, երբ ասում են ապահով Հայաստան։  Մյուս կողմից էլ հիմա ակտիվ կերպով իշխանության վերաբաշխում է տեղի ունենում՝ նախարարներ, տեղակալներ, պատասխանատուներ, որովհետև իշխանության կառավարող վերնախավը հիմնականում ծերացել է, երկրորդը՝ այն իրեն բացարձակապես սպառել է, նույնիսկ հայոց լեզվով չեն կարողանում խոսել։

Իշխանությունը սպառել է իրեն։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում բանի պիտանի չէ։ Դուք այդ օրերին իշխանությունից մարդ տեսնո՞ւմ էիք էկրաններին։  Մի հոդաբաշխ բան ասեին։ Հիմա շշուկով տարածում են, թե բոլորը գիտեին։ Բոլորն էլ չգիտեին, եթե գիտեին՝ թող ասեին։ Եթե գիտեին՝ չէին ասում, ինտրիգ է, եթե չգիտեին՝ ուրեմն պիտանի չեն։ Երկուսն էլ վատթար հատկանիշներ են։ Պետք է բեռնաթափվի իշխանությունը, որովհետև Հայաստանը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ։ Այս եղած կառավարական հատկանիշներով և որակով Հայաստանի հարցերը չեն կարող լուծել, մանավանդ եթե ստրատեգիական զարգացման ուղղությունը դեպի արդյունաբերություն կամ գիտություն չի փոխվելու»,- նշեց քաղաքագետը։

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐՄԱԹԵՎՈՍՅԱՆ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank