Սենսացիա. Ռուսները՝ Հայաստանի «օրենքով գողերի» մասին
SOCIETYԻնչպես հաղորդում է ռուսական Primecrime լրատվական գործակալությունը, թուրքական ոստիկանությունը «բռնել է» «օրենքով գող» Դավիթ Ալխանաշվիլուն (Դաթո Պանկինսկի) սպանողի հետքերը: Նրան սպանել են Ստամբուլում՝ անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին:
Պարզվել է, որ այս հանցագործության կատարողը Հայաստանի քաղաքացի է, գրում է կայքը: Իրավապահները ենթադրում են, որ «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի ազգական Դաթո Օզմանովն է «պատվեր» տվել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին ( Զապ Լենինականսկի):
Ի դեպ՝ Օզմանովին 2011 թվականին Բելգիայում քիչ մնաց մորթեին Օնիանիի մարդիկ, որոնց թվում էր նաև «օրենքով գող» Դաթո Պանկինսկին: Հայտնի է, գրում է կայքը, որ Օնիանիի ու Ջանգվելիձեի կողմնակիցներին են միացել հայ «օրենքով գողեր» Ալոն, Սամոն, Աֆոն և Կոնչոն այն բանից հետո, երբ կոնֆլիկտ ունեցան Զապի հետ:
Ըստ կայքի աղբյուրի՝ «պաշտոնական Երևանը Ալոյին, Սամոյին, Աֆոյին և Կոնչոյին արտաքսել էր երկրից Թուրքիա, քանի որ նրանք հրաժարվել էին «Սասնա ծռերի» դեմ իշխանությունների գործողություններին մասնակցելուց»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անցած շաբաթ Օզմանովի նախաձեռնությամբ բանակցություններ են եղել Զապի և Ռովշանի եղբայր Զաուր Ահմեդովի միջև, ով ժառանգել է Ռովշան Լենքորանկսու բիզնեսը և երդվել սպանել Գուլիին՝ վրեժխնդիր լինելով Ռովշանի սպանության համար: Չի բացառվում, գրում է Primecrime-ը, որ Պանկինսկուն հաջող լիկվիդացնելուց հետո Զապը Գուլիին լիկվիդացնելու «պատվեր» լինի ստացած: