ԻԼԻՊ-ի պատրաստման ճամբարից փախչելու փորձի համար մահապատժի է ենթարկվել 12 երեխա
INTERNATIONAL NEWSԻԼԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել 12 դեռահասի՝ Իրաքի Մոսուլ քաղաքում պատրաստման ճամբարից փախչելու փորձի համար: Այս մասին հաղորդում է քրդական տեղեկատվական ցանցը՝ վկայակոչելով Մոսուլի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինին:
«12 երեխա փորձել է փախուստի դիմել ԻԼԻՊ-ի «աս-Սալամ» պատրաստման ճամբարից: Սակայն, նրանց բռնել են, ինչից հետո մահապատժի ենթարկել»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ զոհված դեռահասները 12-ից 16 տարեկան են եղել:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարը բազմիցս դիմել է ՄԱԿ-ին՝ ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից Իրաքում երեխաների հավաքագրմանն ուշադրություն դարձնելու խնդրանքով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



