Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Բադալյան. «Ապրիլից հետո լճացում է սպասվում»

POLITICS

 

 

 

 

Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» երեկ պաշտոնապես Արմեն Սարգսյանին առաջադրեցին որպես ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու: Մինչ այս շրջանառվում էին կարծիքներ, որ նախագահի պաշտոնը դարձել էր բանակցությունների այն առարկան, որը Սերժ Սարգսյանի համար ծառայելու էր վարչապետի պաշտոնում իր ուզած դասավորությունը ստանալու համար:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ նախագահի պաշտոնի մասով, այնուամենայնիվ, ամեն ինչ պարզ է հենց այն պահից, երբ թեկնածուն սկսեց իր քարոզարշավը:

«Այն PR քարոզարշավ էր, որովհետև եթե նա համաձայն չլիներ նախագահի պաշտոնը զբաղեցնել, դժվար թե այդ PR քարոզարշավն անցկացներ: Երբ նա սկսեց PR քարոզարշավը, ամենայն հավանականությամբ, այն ժամանակ էլ տվել էր իր համաձայնությունը: Մնացածն արարողակարգային իրադարձություններ են՝ լուրջ քննարկելու անհրաժեշտություն չկա: Ըստ իս՝ նախագահի պաշտոնի համար Սերժ Սարգսյանը ոչ ոքի հետ չի բանակցել. դա այն պաշտոնն է, որը որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի համար հետաքրքրություն չի ներկայացնում: Առավել ևս այն դեպքում, երբ առանց այդ էլ բավականին սեղմ իրավունքներ ունեցող այդ պաշտոնից կրկին իրավունքներ վերցրեցին: Հիմա ընդամենը Անգլիայի թագուհու պաշտոն է, առանց Անգլիայի թագուհու հեղինակության: Այդ պաշտոնը որևէ հետաքրքրություն չի ներկայացնում»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանը շեշտեց՝ ապրիլին ընդառաջ ամենակարևորը վարչապետի հարցն է. «Այս պահի դրությամբ 90 տոկոսով պարզ է, թե ով է լինելու վաչապետը: Ինտրիգն 90 տոկոսով էլ չկա, որովհետև հստակ է դառնում, թե ով է լինելու այդ պաշտոնում»:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության անդամների հրաժարականի դիմումներին ու այն հանգամանքին, որ պաշտոնից հեռանալ ցանկացողներն ու հեռացողները վարչապետ Կարեն Կարապետյանի թիմից են, Արմեն Բադալյանը նշեց. «Դժվար է ասել, որ դա թիմ է, որովհետև թիմը գաղափարական մարդկանց խումբ է, որոնք մեկ նպատակի հասնելու համար նպատակադրված են ինչ-որ գործողություններ իրականացնել: Դժվար է ասել, որ այդ մարդիկ Կարեն Կարապետյանի թիմակիցներն են: Կարող ենք ասել, որ նրա կողմնակիցներն են, որովհետև կողմնակիցը պասիվ կարգավիճակ է ենթադրում, իսկ թիմակիցը, ի վերջո, ավելի ակտիվ է: Նրանք, ի վերջո, մի նպատակի պետք է հասնեին: Նպատակը, բնականաբար, իրենց ղեկավարի՝ Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում մնալուն ուղղված գործողություններն էին, որոնք չեղան: Մենք չտեսանք, որ նրա թիմակիցներն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ կատարեին»:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանի կողմնակիցների համար արդեն պարզ դարձավ, որ իրենց փաստացի ղեկավարը ապրիլից հետո վարչապետի պաշտոնում չի մնալու. «Անիմաստ է շարունակել աշխատանքը՝ պետք է սեփական ճակատագրի մասին որոշում կայացնել, քանի որ չի բացառվում և շատ հնարավոր է, որ նոր վարչապետը նոր նախարարներ և փոխնախարարներ նշանակի: Այս պարագայում նա արդեն իր թիմակիցներին կնշանակի, ովքեր ավելի ուժեղ են, քան Կարեն Կարապետյանի կողմնակիցները»:

Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ արդեն նշմարվում է այն իրավիճակը, որը սպասվում է ապրիլից հետո:

«Լճացում է սպասվում: Երբ վերջնականապես հաստատվի, որ գործող նախագահը վարչապետ է լինելու, նշանակում է՝ Հայաստանում բավականին երկար ժամանակ որևիցե առաջընթաց տեղի չի ունենա: Լճացման ժամանակաշրջան կսկսվի, որը զարգացման չի բերի»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends