Երկու պայթյուն՝ Սոմալիի մայրաքաղաքում. ահաբեկիչները փոխհրաձգություն են սկսել ոստիկանության հետ
INTERNATIONAL NEWSՍոմալիի մայրաքաղաքում երկրորդ պայթյունն է տեղի ունեցել, ահաբեկիչները փոխհրաձգություն են սկսել ոստիկանության հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Պայթյունից անմիջապես հետո հարձակվողները ներխուժել են շենք, ինչից հետո փոխհրաձգություն են սկսել ոստիկանության հետ: Այժմ նրանք բարձրացել են հյուրանոցի տանիք, որտեղից կրակ են բացում:
Ավելի վաղ, ռումբով մեքենան բախվել է Մոգադիշոյում գտնվող «Սահաֆի» հյուրանոցի դարպասներին: Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու մարդու մարմին: Հաղորդվում է, որ այդ հյուրանոցում հաճախ են կանգ առնում պետական պաշտոնյաներ:
Կատարվածի պատասխանատվությունը ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



