Գերմանիայում աճուրդով վաճառվել է Հիտլերի արծաթեղենը
INTERNATIONAL NEWSԳերմանիայում տեղի ունեցած աճուրդում վաճառվել են Երրորդ ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերի արծաթյա իրերը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` Bild-ին հղումով, վաճառքն իրականցրել է Andreas Thies աճուրդի տունը: Մասնավորապես, վաճառքի էին հանվել սեղանի արծաթյա սպասքի պարագաներ` գավաթներ, ափսեներ, Հիտլերի սիգարի տուփը: Բոլոր նմուշների վրա պատկերված են եղել ֆյուրերի անվան սկզբնատառերը և Երրորդ ռեյխի զինանշանը:
Մեկ գավաթի նախնական արժեքը կազմում էր 1800 եվրո, արծաթյա ափսեինը` 2500, իսկ սիգարի տուփինը` 25000 եվրո:
Վաճառքի էր հանվել նաև Հիտլերի կողակցի` Եվա Բրաունի դիմափոշու տուփը, որը գնահատվել է 6000 եվրո:
Աղբյուրը չի նշում, թե ինչ գնով են վաճառվել նշված առարկաները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



