Ստամբուլում 23 մարդ է մահացել անիսոնի օղուց
INTERNATIONAL NEWSՍտամբուլում 23 մարդ է մահացել ալկոհոլի օգտագործումից հետո: Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet պարբերականը` հոկտեմբերի 18-ին մոտ 100 քաղաքացի դիմել է բուժօգնության` փորացավի, սրտխառնոցի և ուշաթափության և տեսողության վատթարացման ախտանիշերով:
Հիվանդանոցներում դեռ 26 մարդ է գտնվում: Բժիշկները պարզել են, որ բոլոր տուժածները խմել են նույն վայրից գնած ալկոհոլային խմիչքից:
Ոստիկաններն, ուսումնասիրելով շշերի պարունակությունը, պարզել են, որ ալկոհոլը խառնված է եղել. անիսոնի օղու շշերում մեթիլ սպիրտ են խառնել: Այն պատրաստելու և վաճառելու կասկածանքով 14 մարդ է ձերբակալվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



