Գագրան հեղեղվել է «ձեռակերտ ցունամիի» պատճառով
INTERNATIONAL NEWSԱբխազական հանգստավայրային Գագրայում պայթել է քաղաքին ջուր մատակարարող պահուստարանի պատը: Արդյունքում վնասվել են երկաթուղին, էլեկտրահաղորդման գծերը եւ մի քանի ավտոմեքենա:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, արտակարգ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ քաղաքի փողոցներում դեռեւս մարդ չի եղել: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:
Լեռներում գտնվող պահուստարանում 3.500 խորանարդ մետր ջուր կա: Ըստ Stormnews-ի, շրջանը ժամանակավորապես հոսանքազրկվել է, դադարեցվել է ջրի մատակարարումը, ինչպես նաեւ ավտոմեքենաների երթեւեկությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



