Կենդանակերպի այս 4 նշանների տղամարդիկ ամենահավատարիմն են սիրո մեջ
VIDEO
Աստղագուշակները պնդում են, որ կա Կենդանակերպի 4 նշան, որոնց ներկայացուցիչ տղամարդիկ չեն դավաճանում իրենց երկրորդ կեսին: Նրանց մասին կպատմենք ստորև:
Երրորդ տեղ՝ Կույս և Կարիճ
Կույսերի դեպքում ամեն ինչ պարզ է: Հանդիպելով երկրորդ կեսին՝ նրանք չեն դավաճանի սիրելիին: Եթե հասկանան, որ զուգընկերուհուն այլևս չեն սիրում, նրանից կբաժանվեն և հետո միայն նոր սիրավեպ կկառուցեն:
Կարիճները բավական սիրառատ են: Սակայն միակին հանդիպելով՝ նրան հավատարիմ են մնում, քանի որ հարաբերություններում գլխավորը նրանց համար վստահությունն է:
Երկրորդ տեղ՝ Առյուծ
Այս տղամարդկանց երկրորդ կեսերը կարող են վստահ լինել, որ իրենց զուգընկերը մոնոգամ է և հարգում է իր կնոջը: Չնայած նախկին սիրառատությանը՝ Առյուծը սանձում է իր տեսակը, երբ գտնում է իր սիրելիին:
Առաջին տեղ՝ Այծեղջյուր
Սեր գտնելով՝ Այծեղջյուրը նրան չի դավաճանում: Եթե կյանքում խնդիրներ են առաջանում, Այծեղջյուրը գլխովին սուզվում է աշխատանքի մեջ:
Իսկ «տնային» Խեցգետիննները և Ցուլերը հակված են տարատեսակ ինտրիգների: Հաճախ Խեցգետինները սիրուհի են ունենում: