Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Ապագա վարչապետի նստավայրը կվերանորոգեն

SOCIETY

Ինչպես հայտնի է, այս տարի Հայաստանում տեղի կունենան նախագահի և վարչապետի ընտրություններ: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահի պաշտոնը զբաղեցրած անձն այլևս լիազորությունների այն լայն շրջանակով օժտված չի լինի, ինչպես նախկինում էր: Մենք դառնում ենք խորհրդարանական երկիր, իսկ կառավարության ղեկավարը՝ վարչապետը, գլխավոր գործող անձը: Նախագահի թեկնածուի հարցն արդեն պարզ է ու հստակ, իսկ վարչապետի վերաբերյալ թեև կասկած չկա նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության շուրջ, բայց ամեն դեպքում հստակ ոչինչ չկա: Հստակ է միայն՝ այն, որ նախագահականը կտեղափոխվի այլ հասցե, իսկ ներկայի նախագահի նստավայրը կդառնա վարչապետինը: Սա ևս մեկ անգամ եկավ ամրապնդելու Սերժ Սարգսյանի՝ իր աթոռին մնալու բառի ուղիղ և փոխաբերական իմաստները:

Բացի նրանից, որ երկրի ներկայի ղեկավարը չի ուզում ոչ մի կերպ լքել Բաղրամյան 26-ը, ցանկանում է ամեն դեպքում նոր պաշտոնը նոր ինտերիերով «դիմավորել»: Բանն այն է, որ ներկայի նախագահականի, իսկ որոշ ժամանակ անց՝ վարչապետի նստավայրի վերանորոգման և մի շարք փոփոխությունների համար պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության կայքի Մեկ անձից կատարվող գնումներ բաժնից՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կարիքների համար գրասենյակային սարքերի տեղադրման ծառայությունների ձեռքբերման և նախագահի աշխատակազմի կարիքների համար վերականգնման աշխատանքների համար նախագահի աշխատակազմը կվճարի համապատասխանաբար՝ 950 և 980 հազար դրամ: Նշված աշխատանքները կատարելու է «ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» ընկերությունը:

Աշխատակազմի կարիքների համար գրասենյակային սարքերի տեղադրման ծառայությունների համար կվճարվի 950 հազար դրամ, որը կվճարվի ամսեամիս 100 հազարական դրամի չափով: Պայմանագրի համաձայն՝ պարտքի մարման ժամկետը դեկտեմբերն է:

Այս ծառայությունները ներառում են օդորակիչների և օդափոխության համակարգերի վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ, այդ թվում՝ օդորակիչների, անվտանգության և հակահրդեհային համակարգերի տեղադրում:

Ամենից մեծ ծախսն այս աշխատանքներում օդորակիչների եռաքայլ փականի փոխարինման արդյունքում կառաջանա: Այն կարժենա 120 հազար դրամ: 100 հազար դրամ էլ կկազմի օդորակիչների արտաքին բլոկի ջերմափոխանակչի նորոգումը ապամոնտաժելով և մոնտաժելով՝ զոդելով և գազի լիցքավորումով: Օրինակ՝ օդորակիչների արտաքին բլոկի ապամոնտաժումը կարժենա 20 հազար դրամ, օդորակիչների ախտորոշումը՝ 10 հազար, իսկ օդորակիչների ներքին բլոկի օդամուղի մաքրումը՝ 25 հազար դրամ: 3-5 հազար դրամ գումար էլ կպահանջվի օդորակիչների խողովակների փոխարինման, զոդման, ֆիլտրերի մաքրման և այլնի համար:

Աշխատակազմի կարիքների վերականգնումը, որ գրեթե 1 միլիոն դրամի ծախս կպահանջի, իրենից ներկայացնում է նախագահական նստավայրի վերանորոգում: Թե այդ մեծ շենքի կոնկրետ որ հատվածն է վերանորոգվելու, պայմանագրից հասկանալ հնարավոր չէ: Սակայն պարզ է, որ վերանորոգում է նախատեսվում իրականացնել սանհանգույցներից մեկում: Բացի այդ, նախագահականի ներսում, ինչ-որ մի մասնաշենքում կամ աշխատասենյակում տեղի է ունենալու պատերի քանդում և ապամոնտաժում, այնուհետև՝ սվաղում, հարդարում ու ներկում, առաստաղների տեղադրում: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է նաև տեղադրել ալյումինե վիտրաժներ թրծված ապակուց:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան
past.am

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms