Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Ոգեկոչել և պահանջատեր լինել. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցվեց Սումգայիթի զոհերի հիշատակին

SOCIETY

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցվեց Սումգայիթի զոհերի հիշատակին: Անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ծաղկեպսակ դրվեց ՀՀ նախագահի անունից: Ծաղիկներ խոնարհեցին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, Սումգայիթի նախկին բնակիչներ: Վերջիններս Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին եկել իրենց զոհված հարազատների լուսանկարներով: Արցունքներն աչքերին մեկ անգամ ևս վերհիշում էին 30 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպած ջարդերի մանրամասները:

Սումգայիթի նախկին բնակիչ Կարինե Մելքումյանը պատմում է, որ այդ օրերին իրենց ընտանիքից սպանվել է հինգ հոգի: «Մենք այսօր ոգեկոչում ենք մեր հարազատների հիշատակը: Անցել է 30 տարի, սակայն մեր վերքերը չեն սպիացել: Սումգայիթում 3 օր սպանել են հենց հայերին: Մեր ընտանիքի վրա հարձակվել են փետրվարի 29-ին: Նրանք գազանաբար են վարվել մեր ընտանիքի հետ, սպանել, խոշտանգել: Մեր ամբողջ ընտանիքը 3 ժամից ավելի դիմադրել է այդ ամբոխին: Հայերը հերոսաբար պայքարում էին` փորձելով փրկել իրենց կանանց, երեխաներին և թոռներին: Եվ այդ ամենը կատարվել է ոստիկանության ու Խորհրդային բանակի աչքի առաջ»,- Past.am-ի հաղորդմամբ, ասաց Կարինե Մելքումյանը: Սումգայիթցիներն ընդգծում են` 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը վաղեմության ժամկետ չունի: Ադրբեջանցիները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց վայրագությունների համար:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ մենք իրավունք չունենք մոռանալու սումգայիթյան վայրագությունները: Պետք է շարունակել հիշատակել և պահանջատեր լինել:

«Մենք ոչ միայն պետք է ոգեկոչենք մեր հայրենակիցների հիշատակը, այլև պետք է կարողանանք կազմակերպել նացիստական քաղաքականության ներքո գործող և այսօր Ադրբեջանի իշխանությանը մոտ կանգնած այն բոլոր անձանց նկատմամբ հետապնդումը, ովքեր Ադրբեջանում կանգնում և խոսում են այնպիսի բառապաշարով, որը մերժված է եղել դեռ 20-րդ դարի սկզբին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա ընդգծեց, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չունեն ժամկետի սահմանափակում: Նրա խոսքով, մեղավորների անուններ տալուց բացի, պետք է սկսել միջազգային հետապնդում, միջազգային իրավունքի ներքո:

«Մեկ հարցի մասին ևս: Մեր հասարակության մեջ ապրում են հազարավոր անձինք, ովքեր վերապրել են Սումգայիթում տեղի ունեցած ջարդերը, ցեղասպանությունը: Հարց եմ տալիս, նրանք այսօր որևէ կարգավիճակով պաշտպանվա՞ծ են: Մենք 30 տարի անց պետք է դասեր քաղենք ու ամեն մի երևույթ կոչենք իր անունով»,-ասաց նա:

Ազգային ժողովի պատգամավոր Արման Սաղաթելյանի խոսքով՝ այսօր հիմնական կոչերից մեկն այն է, որ մինչ օրս սումգայիթյան դեպքերը պատշաճ իրավական և քաղաքական գնահատական չեն ստացել:

«Մենք պարտավոր ենք անել ամեն հնարավորը, որ պատրաստ լինենք ցանկացած իրավիճակում պահպանելու մեր ժողովրդի ինքնությունը, հայրենիքում ապրելու իրավունքը: Այս իրադարձությունները, որոնք, ըստ էության, առաջինն էին այդ ամբողջ շղթայում, և որի հանգուցալուծումը Արցախյան պատերազմն էր և մեր հաղթանակը, կարծում եմ, որ դաս եղան նաև մեր հարևանների համար առ այն, որ ուժով և զենքով մեզ հետ խոսելն, ի վերջո, դատապարտված է ձախողման»,-ասաց Արման Սաղաթելյանը:

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms