Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Նաիրա Զոհրաբյանը՝ «Ելքից» «կորած» ձայների մասին

POLITICS

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը: Եվ չնայած «Ելք» խմբակցությունը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու Գագիկ Հարությունյանի թեկնածությանը, սակայն փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցած 98 պատգամավորներից միայն 2 պատգամավոր էր դեմ քվեարկել Գագիկ Հարությունյանին:

«Ելք»-ի պատգամավոր,  ՀՀ ԱԺ վերահսկիչ հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը չէր բացառել վարկածը, թե ինչ-որ «դեմ» քվեաթերթիկները փոխարինել է «կողմ»-երով, որպեսզի պառակտում մտցնի իրենց խմբակցությունում, իսկ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ պաշտոնապես հայտարարել էր, որ այդ քվեարկությունը «ժուլիկության» հետևանք է:

«Քվեարկությանը մասնակցած «Ելք» խմբակցության բոլոր անդամները դեմ են քվեարկել, և մենք ընթացակարգերը պետք է նայենք, ոչ մի խոչընդոտ չկա: Թող քրեական գործ հարուցվի, և մեր խմբակցության անդամները վկայի կարգավիճակով հարցաքննվեն: Նրանք ցուցմունք կտան, որ դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին»,- ասել է Ն.Փաշինյանը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչպես վարման կարգով ԱԺ-ում ելույթի ժամանակ էր նշել, Past.am-ի հետ զրույցում էլ ասաց, որ միայն տեղյակ է, թե ինչպես են քվեարկել «Ծառուկյան» խմբակցության անդամները, իսկ մյուս խմբակցությունների մասին նա տեղեկություն չունի:

«Հաշվիչ հանձնաժողովում ներկայացված «Ծառուկյան» դաշինքի անդամները հստակ հսկել են, որ հաշվարկը ճիշտ կատարվի: Վստահեցնում եմ, որ հաշվիչ հանձնաժողովի մեր խմբակցության որևէ անդամ չէր կարող որևէ մանիպուլիացիայի մասնակից լինել, կամ նրանց աչքից չէր կարող որևէ բան վրիպել: Իսկ թե ինչպես է պատահել, որ 7 «դեմ»-ի փոխարեն նշյալ թեկնածուն ընդամենը 2 «դեմ» է ստացել, չեմ կարող ասել: Ես կարծում եմ՝ այդ հարցը պարզելու համար պետք է քվեարկած քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հորդորեց պարզ հարցը հայոց հարց չսարքել և ընդամենը վերահաշվարկի միջոցով պարզել, թե որն է խնդիրը:Նա նշեց, որ կան նաև տեսագրություններ, և ցանկության դեպքում կարելի է նաև դրանք վերծանելով պարզել, թե ով ինչպես է քվեարկել:
Խոսելով մարտի 1-ի զոհերի մասին Արամ Մանուկյանի կողմից հնչեցրած գնահատականի մասի՝ թե իշխանությունները կապիկություն են անում և ցանկության դեպքում տասը տարում կարող էին մեղավորներին բացահայտել, Ն. Զոհրաբյանն ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը հստակ «կողմ» է քվեարկել, որպեսզի «Ելք» խմբակցության իրենց գործընկերների ներկայացրած՝ «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկվի:

«Ինչով հնարավոր է աջակցել, «Ծառուկյան» դաշինքը կաջակցի, մնացածը իրավապահների գործն է: Իսկ «կապիկ», «օրանգուտան» և այլ գնահատականներ հնչեցնելու մասին, անկախ նրանից, թե ում է դա վերաբերում, ես ձեռնպահ կմնամ կարծիք հայտնելուց»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Նա նշեց նաև, որ իր կարծիքով ևս 10 տարում հնարավոր էր բացահայտել, թե ովքեր են եղել իրական մեղավորները, սակայն այդ հարցի հասցեատերը ինքը չէ:
«Այդ հարցի հասցեատերը իշխանությունն է, և ես պետք է ձեզ խնդրեմ, որ ոչ միայն այդ հարցը, այլև բոլոր հարցերը, որոնք իշխանություններին են առնչվում, նրանց ուղղել: Ես ո՛չ նրանց դատապաշտպանն եմ, ո՛չ նրանց փաստաբանն եմ, ո՛չ էլ դրա ցանկությունն ունեմ»,- ասաց  պատգամավորը:

Արմինե Գրիգորյան
       

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank