Yerevan, 07.July.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիայում կշարունակվի ԱԶԿ-ի միանձնյա կառավարման շրջանը

INTERNATIONAL NEWS

 Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրատեղամասերի մեծ մասում հաշվարկներն արդեն արված են: Ընտրատեղամասերի 99,58 տոկոսի արդյունքներով՝ ձայների գերակշիռ մեծամասնությունը՝ 49,41 տոկոսը ստացել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը նախկինում ղեկավÕ �րել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

ԱԶԿ-ն, այսպիսով, ապահովել է իր համար ցանկալի 316 պատգամավորական մանդատը, որը թույլ կտա կազմել միակուսակցական կառավարություն և ինչպես նախորդող 12 տարիներին, այնպես էլ առաջիկա տարիներին երկրի համար կարևոր որոշումներն ընդունել միայնակ: Միաժամանակ սա թույլ կտա Էրդողանին կատարել իր համար այդքան ցանկալի սահմանադրական փոփոխությունները, որով կընդլայնվեն երկրի նախագահի լիազորությունները:

Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ստացել է ձայների 25,38 տոկոսը (134 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 11,93 տոկոսը (41 պատգամավոր) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 10,70 տոկոսը (59 պատգամավոր):

Նախորդ ընտրությունների համեմատ ԱԶԿ-ին հաջողվել է ավելի քան 9 տոկոսով ավելացնել նախորդ՝ հունիսի 7-ի ընտրություններում ստացած ձայների քանակը: Պատգամավորական մանդատների թիվն ավելացել է նաև ՀԺԿ-ի մոտ՝ 132-ից հասնելով 134-ի: Փոխարենն ամենամեծ կորուստն ունեցել են ազգայնականները. ԱՇԿ-ն 80-ի փոխարեն այս ընտրություններից հետո մեջլիսում կունանա ընդամենը 41 պատգամավոր, իսկ ձախակողմյան ԺԴԿ-ն՝ նախկին 80-ի փոխարեն 59-ը: Սակայն վերջինս կարողացել է առաջին անգամ ընտրությունների արդյունքներով դառնալ Թուրքիայի 3-րդ կուսակցությունը՝ առաջ անցնելով երկրի քաղաք ական կյանքում իր ավանդական տեղն ունեցող ԱՇԿ-ից:

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո արդեն իսկ նախագահն ու կուսակցությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով: Էրդողանը շնորհավորել է Դավութօղլուին և ԱԶԿ-ին՝ նշելով, որ նման արդյունքները «հզոր ուղերձ են անջատողական ահաբեկչական կազմակերպություններին»:

Դավութօղլուն համակիրների առջև ունեցած ելույթում նշել է. «Դուք այդ քվեատուփերում թաղել եք ոչ միայն հին Թուրքիայի կուսակցությունները, այլև հին Թուրքիայի մտածելակերպը, քաոսը, բռնությունը, ահաբեկչությունը, անկայունությունը»:

Քեմալական ՀԺԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ նշել է, որ թեպետ իրենց մանդատներն ավելացել են, սակայն իրենք ընտրությունների արդյունքներից գոհ չեն:

ԺԴԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը ևս կիսվել են ընտրություններից հետո իրենց տեսլականներով: Յուքսեքդաղն ընդգծել է, որ նման բարդ պայքարում ստացած ձայներն իրենք մեծ հաղթանակ են համարում: «Ճանապարհներ ունենք, որ միասին և վճռականությամբ ենք անցնելու: Ի հեճուկս ամենի՝ խաղաղություն ենք ցանկանում»,- նշել է Յուքսեքդաղը: Դեմիրթաշը ևս շնորհակալություն է հայտնել ընտրողներին ԺԴԿ-ին Թուրքիայի 3-րդ կուսակցությունը դարձնելու համար: «Մեկ միլիոն ձայն կորցրինք, սակայն մենք մի կուսակցություն ենք, որին հաջողվել է ֆաշիÕ �մի դեմ ամուր կանգնել: Թող ոչ ոք չվախենա, մենք կանք  և շարունակելու ենք միասին դիմադրել»,- ասել է Դեմիրթաշը:

Ազգայնական ԱՇԿ-ի ղեկավար Դևլեթ Բահչելին ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո արտակարգ ժողով է հրավիրել: Տարածված տեղեկություններն այն մասին, թե նա հրաժարական է տալիս, հերքվել են, սակայն  հայտնի է դարձել, որ կուսակցությունում կան արդեն առաջին հրաժարականները:

 

From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains