Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը

SOCIETY

Մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի մի մասը բաց է թողնվում միայն դեղատոմսով։ Դրանք են` հակավարակային միջոցները, այդ թվում` հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը։

ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են. «Դեղերի բաց թողնման այս կարգը բխում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից։ Նման փոփոխությունը միտված է բժշկական օգնության որակի բարձրացմանը։ Ցանկացած դեղ բացի ցուցումներից ունի նաև հակացուցումներ, և յուրաքանչյուր հիվանդի մոտ կարող են լինել վիճակներ, որոնց դեպքում հակացուցված է այս կամ այն դեղի օգտագործումը։ Հետևաբար, բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար դեղը պետք է նշանակի բժիշկը։

Սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա և բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար:

Մեկ դեղատոմսով թույլատրվում է դուրս գրել մինչև երկու անվանում դեղ, բացառությամբ՝ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի:

Թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերի և բազմակի օգտագործման դեղատոմսերը` 6 ամիս:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերը մշտապես կարելի է ձեռք բերել առանց դեղատոմսի։

Ներկայացնում ենք առանց դեղատոմսի տրվող դեղերը` ըստ դեղաբանական խմբերի։

ՑԱՎԱԶՐԿՈՂ, ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ, ՋԵՐՄԻՋԵՑՆՈՂ ԴԵՂԵՐ

պարացետամոլ՝ պանադոլ, ցետամոլ, ցեֆեկոն, էֆերալգան,

անալգին,

ացետիլսալիցիլաթթու՝ ասպիրին,ուպսարին,

իբուպրոֆեն՝ բրուֆեն, նուրոֆեն, միգ,

դեքսկետոպրոֆեն՝ դեքսալգին,

բուտադիոն ինդոմետացին,

դիկլոֆենակ քսուք՝ վոլտարեն, վուրդոն, նակլոֆեն,

համակցություններ՝ ասկոֆեն, ցիտրամոն, նևրալգին, տեմպալգին

ՄՐՍԱԾՈՒԹՅԱՆ, ԳՐԻՊԻ, ՀԱՐԲՈՒԽԻ ԴԵՄ ԴԵՂԵՐ

գրիպոստադ, անտիֆլու, ֆերվեքս, քոլդրեքս, անտիգրիպին, անտիքոլդ, թերաֆլյու

ՍՏԱՄՈՔՍԻ ԹԹՎԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՋԵՑՆՈՂ ԴԵՂԵՐ (թթվայնության բարձրացման հետ կապված դիիպեպսիկ երևույթներ, այրոց)

ալյումինիումի պրեպարատներ՝ ալմագել, ֆոսֆալյուգել,մաալոքս

կարբոնատներ՝ ռեննի, գևիսկոն

ԴԻԱՐԵԱՅԻ ԴԵՄ (ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ) ԴԵՂԵՐ

լոպերամիդ՝ իմոդիում, ռեհիդրոն, սմեկտա, ակտիվացված ածուխ, բիֆիդումբակտերիաներ, լակտոբակտերիաներ՝ լինեքս, էնտերոլ

ՍՊԱԶՄՈԼԻՏԻԿՆԵՐ

պապավերին,

դրոտավերին՝ նոշպա, սպազմոլ,

սպազմալգոն, սպազմոբլոկ


ԼԵՂԱՄՈՒՂ, ԼՅԱՐԴԱՊԱՇՏՊԱՆ

ալոխոլ, կարսիլ, լեգալոն, էսսենցիալե

ՓՈՐԿԱՊՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐ

սենադե, սենադեքսին, ռեգուլաքս, գուտտալաքս. գլիցերին մոմեր,

ՖԵՐՄԵՆՏՆԵՐ

պանկրեատին, կրեոն, մեզիմ

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ

վիտամիններ Ա, Ե , Ց,

պոլիվիտամիններ և հանքանյութեր՝ աեվիտ, կալցիում Դ3, վիտրում, պիկովիտ, մուլտի տաբս

ԱՐՅԱՆ ՄԱԿԱՐԴԵԼԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԴԵՂԵՐ

ասպիրին կարդիո, կարդիոմագնիլ, տորմբո Աս

հեպարին պարունակող արտաքին օգտագործման քսուքներ՝լիոտոն, հեպաթրոմբին


ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԴԵՂԵՐ

կորվալոլ, վալոկարդին, վալիդոլ, կատվախոտի հանուկ, ալոճի ոգեթուրմ,


ՀԱԿԱԱԼԵՐԳԻԿ ԴԵՂԵՐ

Տավեգիլ, Սուպրաստին, Ալերգոզան, Ֆենիստիլ

ԹՈՒԹՔԻ ԴԵՄ ԴԵՂԵՐ(ՀԵՄՈՐՈՅ)

Անեսթեզոլ, ռելիֆ, ուլտրապրոկտ

ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱԿԱՍՆԿԱՅԻՆ ԴԵՂԵՐ

կլոտրիմազոլ քսուք՝ նիզորալ, միկոնազոլ քսուք, տերբինաֆին քսուք՝լամիզիլ, միկոսեպտին, էքսոդերիլ,


ՄԱՇԿԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԴԵՂԵՐ

սինտոմիցին քսուք, ստրեպտոցիդի քսուք, լեվոմեկոլ, դերմազին, արգոսուլֆան, հիդրոկորտիզոն քսուք, մեթիլուրացիլ քսուք

ՄԱՇԿԻ ՌԵԳԵՆԵՐԱՑԻԱՆ ԼԱՎԱՑՆՈՂ ԴԵՂԵՐ

բեպանտեն, պանտենոլ


ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԵՐ

ռեմանտադին, օքսոլին քսուք, ացիկլովիր քսուք՝  հերպեվիր, զովիրաքս,


ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ

ՀՈՄԵՈՊԱԹԱՅԻՆ ԴԵՂԵՐ

ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԴԵՂԵՐ»։

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts