Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեկը 40 միլիոն տոննա թափոն է լցնում շրջակա միջավայր, ոչ հարկում են, ոչ տուգանում». Հակոբ Սանասարյան

SOCIETY

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն իր կողմից կատարված խախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը փոխհատուցելու նպատակով ՀՀ բնապահնության նախարարությանը կվճարի ավելի քան 5 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության մամլո ծառայությունից:

Այս տարվա հունվարի 16-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ստուգում է անցկացրել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում, որի արդյունքում պարզվել է, որ ընկերությունը խախտել է մի շարք օրենքներ, այդ թվում ՀՀ ջրային և «Ընդերքի մասին» օրենսգրքերի, «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Թափոնների մասին» օրենքների մի շարք հոդվածների պահանջներ:

Մասնավորապես, իրականացվել է ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրառ, 2017 թ. վթարի հետևանքով արտադրական հոսքաջրերն աղտոտել են 200 քառակուսի մետր հողային տարածք, մթնոլորտային օդ է արտանետվել թույլտվությունից ավելի փոշի և առանց թույլտվության ածխածնի ազոտի օքսիդներ, բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին սահմանված կարգով վճարները չեն կատարվել,

Ընդհանուր առմամբ նշված խախտումների համար նախատեսվել է տարբեր չափերի վարչական պատասխանատվություն և նախազգուշացում` խախտումները վերացնելու համար։ Նշված խախտումներն առաջացրել են շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնում 5 միլիոն 3 հազար 974 և վարչական պատասխանատվություն` 200 հազար դրամի չափով։ 

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը պատասխանելով Past.am-ի հարցին, թե արդյոք այդ տուգանքները բավարար են օրինախախտներին «խելքի բերելու» համար, դրական արձագանքեց, նշելով, թե սա ամբողջ աշխարհում ընդունված կարգ է, սակայն, թե ինչ բարեխղճությամբ են այն կատարում, այլ հարց է:

«Հայաստանում թափոնների հարցը անկառավարելի է: Մեկը մի 40 միլիոն տոննա թափոն է լցնում շրջակա միջավայր, դրան ոչ հարկում են, ոչ էլ առանձին դեպքերում տուգանում, ինչպես օրինակ Քաջարանի դեպքում: Բայց լավ է, որ գոնե փոքր դեպքերն են անում»,-նշեց բնապահպանը:

Հարցին, թե տուգանքները կարող են դադարեցնել հետագա խախտումները և գործունեություն ծավալողին օրինապահ դարձնել, Սանասարյանը պատասխանեց, որ տուգանքի իմաստը հենց դրանում է կայանում:

«Նույնը վերաբերում է սանիտարական խնդիրներին, արտադրություններին, եթե սխալ են արտադրում, փակում են արտադրությունը: Բայց ես չեմ կարող ասել, թե ինչ բարեխղճությամբ են իրենք գործն անում, քանի որ այնտեղ ԲՆ-ից են գնացել, տեսել: Իսկ մենք գիտենք, թե այնտեղ ինչ է կատարվում: Ախթալայում, Շամլուղում հանցագործություն է կատարվում, իրենց ամբողջ թափոնները լցնում են անտառային տարածք, Ախթալա, Նահատակ գետեր: Խոշորածավալ աղտոտումներ են: Այս փոքր տուգանքներն էլ թող լինեն»,-ասաց Սանասարյանը և պատասխանելով՝ խնդիրը վերահսկելու այլ լծակներ նախարարությունը չունի հարցին, ասաց. «Դե պակաս լծակ չէ սա, ուղղակի, եթե առհասարակ փոքր գործերի համար տուգանում են, իսկ մեծի համար փակում, բայց մեզ մոտ դա ընդունված չէ»:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts