Ռուսաստանն Ադրբեջանում դեսպան չունի
INTERNATIONAL NEWSԱրդեն բավականին ժամանակ է Ռուսաստանը Ադրբեջանում դեսպան չունի: Վերջին դեսպանին հետ կանչելուց հետո ՌԴ ԱԳՆ-ն նոր դեսպան չի նշանակել: Ադրբեջանի իշխանությունները դրանից խիստ վիրավորված են: Համարում են, որ ռուսները դրանով արհամարհում են Ադրբեջանին:
Այսօր՝ մարտի 2-ին, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը իր «արբանյակ» լրագրողի միջոցով հարց է ուղղել այդ մասին:
Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է: Բաքվում աշխատում է ՌԴ դեսպանությունը: Դեսպանների ռոտացիան բնական գործընթաց է: Դեսպանի բացակայությունը չի խանգարում երկու երկրների շփումներին:
«Դեսպաններին նշանակում է ՌԴ նախագահը: Երբ կնշանակի, այդ մասին տեղեկություն կտպագրվի նախագահի ադմինիստրացիայի կայքում»,- ասել է Մ. Զախարովան:
Past.am