Yerevan, 12.March.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում «պյոռոսյան հաղթանակ» է տարել. կուսակցապետ

INTERNATIONAL NEWS

 Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հաղթանակը «պյուռոսյան հաղթանակ» է անվանել:

Վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Քերիմլին ասել է, որ Ադրբեջանում դարձյալ զանգվածաբար եւ անամոթաբար կեղծվել են ժողովրդի եւ միջազգային հանրության կողմից բոյկոտի ենթարկված խորհրդարանական ընտրությունները:

«Ամիսներ առաջ կազմված ցուցակով իրենց մարդկանց պատգամավոր նշանակեցին: Բայց չեն հասկանում, որ ամբողջապես կեղծ ընտրություններ անցկացնելով` քանդում են ժողովրդի եւ աշխարհի միջեւ վերջին կամուրջները: Այդ պատճառով էլ այժմ եւս նրանց ձեռք բերածը «պյուռոսյան հաղթանակ» է: Մոտ ժամանակում նրանք կզղջան իրենց արածի համար: Առաջիկայում Ադրբեջանում ավելի կխորանա սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Իսկ նման ճգնաժամի պայմաններում երկրում որեւէ լեգիտիմություն չունեցող խորհրդարանի նշանակումը կրկնակի անպատասխանատվություն է», -ասել է նա:

«Ազադլըգ» թերթը Ադրբեջանում կիրակի անցկացված խորհրդարանական ընտրությունները զանգվածաբար կեղծվելու մասին բազմաթիվ ֆոտո եւ տեսառեպորտաժներ է հրապարակել:

Ադրբեջանի ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազակերպություններ,  այդ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն համարել:

«Ազգային խորհուրդ»-ը հայտարարում է, որ նոյեմբերի 1-ի ընտրությունը չի արտահայտում ժողովրդի կամքը եւ ամբողջությամբ կեղծված է: Քաղաքական իշխանությունը վարչական բռնության ճանապարհով բացահայտ կերպով գրավել է օրենսդրական մարմինը եւ այն ձեւավորել ժողովրդի կողմից վստահություն չունեցող անձանցով: 20 տարուց ավելի երկրում տիրակալող Ալիեւների ռեժիմը հերթական անգամ ժողովրդի իշխանությունը բռնությամբ խլել է նրանից:»Ազգային խորհուրդ»-ը հայտարարում է, որ այս ընտրությամբ ձեւավորված խորհրադարանը չի արտահայտում ժողովրդի կամքը եւ լեգիտիÕ ´ չէ», -ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանում անցկացված ընտրությունները չի ճանաչել նաեւ «Մուսավաթ» կուսակցությունը, որը հայտարարել է, թե ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով, շատ ընտրատեղամասերում դիտորդներին հեռացրել են կամ սահմանափակել են քվեատուփերին հետեւելու հնարավորությունը, քվեարկությունից առաջ ընտրաթերթիկները դիտորդների մասնակցությամբ չեն հաշվարկվել, որոշ տեղամասերում առավոտվանից քվեատուփերը լցված են եղել ընտրաթերթիկներով, դիտվել է քաղաքացիների խիստ ցածր ակտիվություն:

Ադրբեջանում անցկացվելիք ընտրությունների դիտորդությունից պաշտոնապես հրաժարվել էին ԵԱՀԿ Ժողովրդավարական հետազոտությունների մարդու իրավունքների գրասենյակը եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը:

Նշենք, որ Ադրբեջանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հայտարարել է կիրակի անցկացված խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով իր հաղթելու մասին: Կուսակցությունը խորհրդարանում կզբաղեցնի 125 պատգամավորական տեղերից նվազագույնը 70-ը:

 

“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia