Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Գերակա հայտարարված ճյուղը չեզոքացնում են. մոտ 15 մլն դոլարի վնաս՝ ՏՏ ոլորտին

SOCIETY

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն արդեն տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են Հարկային օրենսգրքի փոփոխություններից բխող հնարավոր վնասների մասին: Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի համաձայն՝ 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը 26 %-ից բարձրացել է 28 %-ի, իսկ 2 միլիոն դրամից ավելի ստացողները հարկվում են 36 տոկոսով: 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ փոփոխությունը տարեկան մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է տալիս ոլորտին:

«Ընկերությունները ստիպված են կոմպենսացնել աշխատակիցների կորուստները: Դա տեղի է ունենում այն ներքին միջոցների հաշվին, որոնք պետք է ծախսեին կրթության, վերապատրաստման, ինչպես նաև մարկեթինգի վրա: Այս դեպքում, սակայն, ընկերությունները ստիպված կոմպենսացնում են աշխատակիցների կորուստները, որպեսզի նրանք չհեռանան»,-ընդգծեց Կարեն Վարդանյանը:

Իսկ փոփոխությունն արդյո՞ք գերակա ճյուղ համարվող ոլորտի զարգացման համար խոչընդոտ չի լինի:

Ի պատասխան, ԻՏՁՄ գործադիր տնօրենը նկատեց. «Բնականաբար, եթե կոմպենսացնում են կրթության, մարկեթինգի հաշվին, խոչընդոտ է»:

Հարկային բեռի ավելացմամբ ոլորտի զարգացման խոչընդոտների առումով ինժեներ Սևակ Ծատուրյանը վերջերս ստորագրահավաք սկսեց:

«Այնպիսի նպատակ դրված չէր, որ շատ ստորագրություն հավաքեինք: 5 խոշոր կազմակերպությունների աշխատակիցների մոտ 80 %-ը ստորագրեց և հավաքվեց մոտ 1000 ստորագրություն, որոնցով ես նամակ ուղարկեցի ՀՀ կառավարություն: Մի քանի օր առաջ զանգահարեցի, ասացին, որ նամակը վերահասցեավորել են ՀՀ ֆինանսների նախարարությանը»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Խոսելով նամակում զետեղված ամենակարևոր պահանջի ու մտահոգության մասին՝ նա ասաց. «Առհասարակ ինչո՞ւ է խնդիր առաջանում, երբ ինչ-որ փոփոխություն է լինում: Պատճառը վստահության պակասն է և այն, որ դրամական միջոցները ճիշտ չեն տնօրինվում: Որպես քաղաքացի՝ մենք համարում ենք, որ այն հարկերը, որ արդեն տալիս ենք, նպատակային չեն ծախսվում ու ավել գումար հավաքելն արդեն ինքնանպատակ ենք համարում: Կառավարությունը որոշակի ֆինանսական խնդիրներ ունի՝ վարկային պարտավորություններ,սոցիալական խնդիրներ և այլն:

Ուզում է այդ ամենը ծանրացնել միջին խավի ուսերին: Մինչև ընտրությունները, սակայն, կային խոստումներ, թեև ես դրանց չէի հավատում: Ամեն դեպքում մարդիկ խոստումներ էին տալիս, որ նոր աշխատատեղեր են բացելու, ներգաղթն են ավելացնելու, եկամուտներն են ավելանու և այլն: Բայց դրա փոխարեն նորից նույն պատկերն է: Հույսը միջին խավն է՝ հարկերը բարձրացնում են, որ լուծեն այդ խնդիրները: Չկա վստահություն, որ մնացած գումարները նպատակային են ծախսվելու: Հայաստանում բնակչության ավելի քան 30 % աղքատ է, և երկիրը կարելի է աղքատ համարել: Զուգահեռ՝ իշխանավորները նույն գումարների հաշվին ճոխ կյանքով են ապրում, թանկարժեք մեքենաներով են երթևեկում: Այս ամենը չի համադրվում: Երբ իրենց ապրելակերպը համադրելի կլիներ ընդհանուր երկրի վիճակին, միգուցե վստահություն լիներ, և չլիներ նաև բողոք՝ հարկերի դրույքաչափերի բարձրացման համար»:

Անդրադառնալով Կարեն Վարդանյանի այն կարծիքին, թե ոլորտը տարեկան 15 միլիոն դոլարի վնաս է կրելու, Սևակ Ծատուրյանը հավելեց. «Այդ թիվը ծանրանալու է գործատուի ու աշխատողի ուսերին: Որպեսզի գործատուն աշխատող չկորցնի, ստիպված է լինելու աշխատավարձ բարձրացնել, ինչի հետևանքով Հայաստանում կրկին աշխատուժը թանկանալու է, մինչդեռ գլուխ ենք գովում, թե մրցակցային ենք: Այսինքն՝ գերակա հայտարարված ճյուղը Հայաստանում կամաց-կամաց չեզոքացնում են: Սպասել, թե նամակը գրեցինք, ու իրենք կհասկանան, որ սխալ բան են արել, կորոշեն, որ չեղարկում են, միամտություն կլինի: Գոնե այս փուլի համար ճիշտ համարեցինք, որ այդ ձայնը լինի, ըստ որի՝ խնդիր կա: Մինչդեռ մի քանի ներկայացուցիչներ հայտարարեցին, որ խնդիրներ չունեին հարկային բեռի հետ: Բացի այդ՝ ուզում էինք ցույց տալ, որ մենք աշխատում ենք, հարկ ենք վճարում, բայց նաև հետևում ենք իրենց աշխատանքին, և, որպես հարկատու ու երկրի քաղաքացի, լավ չենք գնահատում իրենց աշխատանքը: Ոչ մի տեղաշարժ չկա: Միայն ժողովներ են լինում ու հայտարարություններ հնչում, թե պետք է աշխատենք ու վերացնենք կոռուպցիան: Ոչինչ չկա, բացի նրանից, որ նորից ծանրանում է հարկ վճարող ժողովրդի բեռը»:

 

Աննա Բադալյան

 

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends