Շարժական ու անշարժ գույք, բաժնեմաս ու փոխառություններ՝ փոխնախարարի հայտարարագրում
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Կարապետյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկ նոր կառուցված շինություն: Նրա սեփականությունն են համարվում նաև «LEXUS LX 470» և «TOYOTA VOXY 2.0» մակնիշի ավտոմեքենաները:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև բաժնեմաս և փոխառություններ, համապատասխանաբար՝ 100 հազար դրամ ու 20 հազար ԱՄՆ դոլարի չափով: Դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ, իսկ տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները՝ 4 միլիոն դրամ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



