Հետախուզվող կինը ժամանել է Հայաստան
SOCIETYՈստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել 38-ամյա Գայանե Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
Գայանե Հ.-ն ներկայացվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



