Մարտի 8. Տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են օդանավակայանից
SOCIETYՄարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանում: Մայրաքաղաք ժամանող կանանց և աղջիկներին վաղ առավոտից սպասասրահում դիմավորել են ուրախ տրամադրությամբ, նվիրել ծաղիկներ և հանձնել Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները: Հաճելի անակնկալն առաջինը մատուցվել է մասնավորապես Մոսկվայից առավոտյան ժամանած կանանց և աղջիկներին, ովքեր իրենց հիացմունքն ու շնորհակալությունն են հայտնել ինքնատիպ շնորհավորանքի համար:
Նշենք, որ Կանանց միջազգային տոնին նվիրված նմանատիպ հետաքրքրական նախաձեռնությունները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



