Մարտի 8. տոնական ծաղիկներ` օրվա խորհրդով ձևավորված տաղավարներից
SOCIETYԵրևանյան մարտի 8-ը սովորաբար նշանավորվում է հատուկ այս օրվա առիթով ինքնատիպ ձևավորմամբ ծաղկային տաղավարներից կանանց ու աղջիկներին բաժանվող ծաղիկներով: Շքեղ վարդերի հետ նրանք ստացել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներ: Հյուսիսային պողոտայի Թումանյան և Աբովյան փողոցներին հարող հատվածներում, Շառլ Ազնավուրի հրապարակում և «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնին հարակից հատվածից անցուդարձ անող և երևանյան ջերմությամբ ուշադրության արժանացած կանայք ու աղջիկներն իրենց երախտիքի խոսքն են հղել կազմակերպիչներին: Նրանք նշել են, որ Երևանի քաղաքապետարանի ավանդական դարձած այս միջոցառումներն անչափ հաճելի են, և ամեն անգամ կանանց մեծարելու ու գնահատելու գեղեցիկ նախաձեռնության են վերածվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



