ՀՌՕ-ի ավտոտեսչությունը խորհրդաժողով Է անցկացրել Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների համար
INTERNATIONAL NEWSՀայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի զինվորական կայազորում տեղի Է ունեցել խորհրդաժողով՝ նվիրված ճանապարհատրանսպորտային պատարահարների կանխմանը: Խորհրդաժողովին, որն անցկացվել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) 18-րդ տարածաշրջանային զինվորական ավտոտեսչության պետի տեղակալ փոխգնդապետ Դմիտրի Կուզենցովի ղեկավարությամբ, մասնակցում Էին զորամիավորման հրմանատարությունը, զինվորական ավտոտեսչության, Հարավայի ն ռազմական օկրուգի դատախազության, ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ եւ շուրջ 300 զինծառայողներ, նրանց ընտանիքների եւ Գյումրիի ու Երեւանի զինվորական կայազորի քաղաքացիական անձնակազմի անդամներ, որոնք վարորդական վկայական եւ անձնական ավտոտրանսպորտ ունեն:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից, խորհրդաժողովի նպատակն Էր ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման աշխատանքի արդյունավետության բարձրացումը, վնասվածքների մակարդակի եւ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազեցումը: Խորհրդաժողովի ավարտին բոլոր զինծառայողներին տրվել են լուսաանդրադարձիչ տարրեր եւ թեմատիկ հուշաթերթիկներ, որոնք կարեւոր տեղեկատվություն են բովանդակում ինչպես վարորդների, այնպես Էլ հետիոտների համար:
Հայաստանի Հանրապետությունում ՃՏՊ-ների կանխման շուրջ ռուսական ռազմակայանի զինծառայողների հետ պարապմունքներն անցկացվում են տարեկան երկու անգամ՝ ուսուցման նոր շրջանի նախաշեմին:



