Դեբետի գյուղապետի պաշտոնի համար 4 թեկնածու է առաջադրվել
SOCIETYԼոռու մարզի Դեբետ համայնքում վաղը՝ մարտի 11-ին, համայնքի ղեկավարի ընտրություններ են: Գյուղապետի պաշտոնի համար ինքնաառաջադրվել են 4 թեկնածուներ. Անկուսակցական, համայնքի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը, Դեբետի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, հանրապետական Կամո Պետրոսյանը, մշակույթի կենտրոնի տնօրեն, դաշնակցական Արայիկ Սարգսյանը, ԲՀԿ-ական Յուրիկ Նազլուխանյանը: Համայնքի գործող ղեկավար Արարատ Քոչարյանն այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը:
Շուրջ 900 բնակիչ ունեցող Դեբետ գյուղում չնայած քարոզարշավն ավարտվել է, սակայն գյուղում ոչ քարոզչական պաստառներ են փակցվել, ոչ էլ նախընտրական շտաբներ են բացվել:
Ինքնաառաջադրված 4 թեկնածուներից 3-ը գրեթե հասակակիցներ են: Ինչպես իրենք են նշում, իրենք ոչ թե մրցակիցներ են, այլ ընկերներ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



