Քննիչը 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր ունի
SOCIETYՀՀ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Սուրեն Ոսկանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ոսկանյանը հայտարարագրել է միայն շարժական գույք՝ «MAZDA 6 2.0» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 350 հազար դրամ և 5 հազար 500 ամերիկյան դոլար:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև թանկարժեք զարդեր, որոնց արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը:
Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 2 միլիոն 767 հազար դրամ ու գոյացել 1 միլիոն 767 հազար դրամ աշխատավարձից ու 1 միլիոն դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



