Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


ՏԻՄ ընտրությունների պայքարում մենակ մնացած բոլոր թեկնածուներն էլ ընտրվել են

SOCIETY

Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են կայացել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Նշված 20 համայնքներից 4-ում տեղի են ունցել միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 21 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:  Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվել են 37 տեխնիկական սարքավորումներ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ համայնքների մեծամասնությունը ունեցել է համայնքի ղեկավարի միայն մեկ թեկնածու, որոնք բոլորն էլ ընտրվել են գյուղապետի պաշտոնում:

Կոտայքի մարզի Հացավան համայնքում միակ թեկնածու ԲՀԿ-ական Շավարշ Սարգսյանի օգտին կողմ էր քվեարկել 169 համագյուղացի, իսկ դեմ՝ ընդամենը 3: 3 հոգի դեմ է եղել միակ թեկնածուի ընտրվելուն նաև Արագածոտնի մարզի Դդմասար համայնքում: Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 130 հոգուց կիրակի օրը ընտրատեղամաս է այցելել միայն 41 ընտրող, որից ՀՀԿ-ական, գործող համայնքի ղեկավար Ռաշիդ Օսեյանի օգտին կողմ է քվեարկել 35 հոգի:

Արարատ մարզի համայնքներից ուշագրավ է Սայաթ-Նովա համայնքը, որտեղ 1781 ընտրողից ընտրությանն է մասնակցել կեսից էլ պակասը՝ 794 հոգի, որոնցից միակ թեկնածու ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանի օգտին քվեարկել է 543 համագյուղացի, դեմ՝ 200, իսկ 51 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր:

Միակ թեկնածուի ընտրվելուն դեմ են եղել նաև մարզի Դարբնիկ, Զորակ, Հայանիստ, Սիս ու Խաչփար համայնքներում:

Դարբնիկում ընտրելու իրավունք ունեցել է 1102 հոգի, սակայն մասնակցել է գրեթե ուղիղ կեսը՝ 576 քաղաքացի, որից գործող գյուղապետ, Հանրապետական Դավիթ Գզիրյանի օգտին քվեարկել է 549 հոգի, իսկ դեմ՝ 14, անվավեր է ճանաչվել 13 քվեաթերթիկ:

Զորակում համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է 600 մարդ, Մանուկ Մալոյանը վերընտրվել է 561 ձայնով, դեմ է եղել 31 համագյուղացի:

Խաչփարում ու Հայանիստում էլ ՀՀԿ-աններ Ղազար Մարտիրոսյանին ու Բալաբեկ Սարկիսյանին կողմ են քվեարկել համապատասխանաբար 819 և 635 հոգի, իսկ դեմ՝ 28 և 22 հոգի: Սիս համայնքում կիրակի օրը ընտրության գնացած 461 հոգուց 40-ը դեմ են եղել գործող համյանքապետ, Հանրապետական Արմեն Եղյանի ընրվելուն: Անվավեր է ճանաչվել 19 քվեթաթերիկ:

Մեկից ավելի թեկնածուներ եղել են Արարատի մարզի Նորամարգ և Լոռու մարզի Դեբետ համայնքներում: Նորամարգում հաղթել է ուսուցիչ, ՀՀԿ-ական Արման Թադևոսյանը, ում իր ձայնն էր տվել 391 համագյուղացի: Ընդամենը 9 ձայնով նրան պարտվել է կրկին ՀՀԿ-ական Արմեն Գևորգյանը, ում օգտին հաշվարկված քվեաթերթիկների քանակը կազմել է 382: Երրորդ թեկնածու, անկուսակցական Արսեն Ղահրամանյանի օգտին էլ եղել է 182 ձայն: 1606 ընտրող ունեցող համայնքում ընտրություններին մասնակցել է 989-ը, քվեաթերթիկներից 33-ը անվավեր է ճանաչվել:

Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում էլ Էդվարդ Միրզոյանի համայնքապետ լինելուն դեմ է եղել միայն մեկ քաղաքացի, ընտրությանը մասնակցած 321 քաղաքացուց 315-ի քվեարկությամբ ՀՀԿ-ական թեկնածուն ընտրվել է համայնքի ղեկավար:

Լոռու մարզի 655 ընտրող ունեցող Դեբետ համայնքում ընտրություններին ներկայացել է 487-ը: Այս համայնքի ընտրատեղամասում անվավեր է ճանաչվել 7 քվեաթերթիկ, իսկ ընտրություններում ընդամենը 19 ձայնի տարբերությամբ համայնքի ղեկավար է դարձել անկուսակցական Աշոտ Ղազարյանը: Նրա օգտին է քվեարկել 153 դեբետցի, դպրոցի ուսուցիչ Կամո Պետրոսյանն էլ ստացել է 134 ձայն: Մյուս երկու թեկնածուները՝ ԲՀԿ-ական Յուրիկ Նազլուխանյանն ու դաշնակցական Արայիկ Սարգսյանը ստացել են համապատասխանաբար՝ 86 և 107 ձայն:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

 

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms