Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Հայկ Սուքիասյան. «ՀՀ նախագահի ինստիտուտն իջեցրել են երկրի պահակի մակարդակի»

POLITICS

Ըստ քաղաքագետ Հայկ Սուքիասյանի, ընտրված նախագահին շնորհավորելը քաղաքական էթիկայի հարց է և առանձնապես կապ չունի մեծ քաղաքականության հետ, բայց այն, որ Հայաստանի 4–րդ նախագահի ընտրվելուց հետո մի քանի, այն էլ քաղաքական համաշխարհային քարտեզի վրա չերևացող երկրների նախագահներ են շնորհավորել, խոսում է այն մասին, որ մեծ հաշվով այդ պաշտոնն իրենից ոչինչ էլ չի ներկայացնում: Եվ այդ մասին գիտեն նաև այլ երկրների ղեկավարները:

«Բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը քաղաքական իմաստով որևէ նշանակություն չունեցող պաշտոն է: Հետևապես` օրինակ ԱՄՆ–ի նախագահը մեր երկրի նորընտիր նախագահին կարո՞ղ է շնորհավորել, իմանալով, որ այդ պաշտոնը իրենից ոչինչ էլ չի ներկայացնում: Մի տուն են վարձելու, որ Արմեն Սարգսյանն այնտեղ իր համար «ապրի»: Մեր իշխանություններին թվում է, թե դրսում ոչ մի բան չեն հասկանում: Ընդհանրապես աշխարհում հարիֆներ չկան»,– Past.am-ին ասաց Հ. Սուքիասյանը:

Նրա կարծիքով, պարզվում է, որ այնքան էլ այնպես չէ, ինչպես իշխանություններն են ներկայացրել: Հակառակ դեպքում, մտերմությունից ելնելով` նրան կարող էր անգամ Արքայազն Չարլզը շնորհավորել:

«Պարզվում է, որ այնքան էլ այնպես չէ, ինչպես որ ներկայացնում են: Եվ եթե այդքան մոտ են թագավորական ընտանիքի անդամների հետ, ապա ո՞ւր են նրանց շնորհավորանքները:
Սա նաև խոսում է մեր երկրի նախագահի ինստիտուտի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին: Ու եթե ՀՀ նախագահի պաշտոնը համեմատենք, օրինակ, Անգլիայի թագուհու լիազորությունների հետ, որը նույնպես քաղաքական առումով որևէ լիազորություն չունի, սակայն այն ժողովրդի մոտ այնպիսի բարձր հեղինակություն ունի, որ եթե երկրի վարչապետը թագավորական ընտանիքին որևէ հարցով դեմ լինի, ապա կարող է 5 րոպեում կորցնել իր աթոռը»,– ասաց քաղաքագետը:

Նա երկրրի խորհրդարանական համակարգը համեմատում է ռուսական ընտանիքի հետ, որտեղ ընտանիքի գլուխը թեև հայրն է, բայց բոլորն էլ գիտեն, որ ընտանիքը մայրն է ղեկավարում: Հ. Սուքիասյանի կարծիքով նախագահի ինստիտուտի հեղինակությունը կբարձրանա հետագա գործունեության շնորհիվ, բայց հիմա այն չկա, և այդ պատճառով էլ միջազգային հանրությունն առանձնապես ուշադրություն չի դարձնում այդ ինստիտուտում կատարվող գործողությունների վրա:

«Իրականում մեր երկիրը Նիգերիայի տիպի պետություն է իր սոցիալ–տնտեսական, քաղաքական իրավիճակով: Ինչ վերաբերում է հեղինակությանն, ապա մեր երկիրը բավականին բարձր վարկանիշ ունի շատ երկրներից, որը մեծ հաշվով անհատների հեղինակությամբ է պայմանավորված: Եվ ընդհանրապես, Հայաստանը միջազգային հարթակներում բավականին դրական կերպար ունի, իսկ երկրի ունեցած հեղինակությունը համարժեք է հայ ժողովրդի մշակույթի և քաղաքակրթության հեղինակությանը, ոչ թե իշխանությունների, ովքեր ՀՀ նախագահի ինստիտուտն իջեցրել են երկրի պահակի մակարդակի»,– ասաց Հ. Սուքիասյանը:

Քաղաքագետի կարծիքով, սակայն, եթե Արմեն Սարգսյանին հաջողվի ՀՀ նախագահի ինստիտուտի հեղինակությունը բարձրացնել, այդ ժամանակ նրան բոլորն այլ աչքով կնայեն, իսկ ինստիտուտն էլ այլ արժեք կունենա:

Արմինե Գրիգորյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank