Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀ Պաշտպանության նախարար
SOCIETYԲոլոր ՀՀԿ-ականները, ընդդիմությունը, քաղաքագետները, քաղտեխնոլոգները 100 տոկոսով համոզված են, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո կնստի վարչապետի աթոռին: Բոլոր գործողությունները, կիսաքողարկված ու բացահայտ հայտարարությունները դրան են հանգում:
Սակայն, past.am օրաթերթի աղբյուրների վկայությամբ, այս հարցը վերջնապանապես որոշված չէ: Ավելին, աղբյուրը պնդում է, որ ամենավերևներում (ոչ միայն Հայաստանի) քննարկվում է մի վարկած, ըստ որի Սերժ Սարգսյանը կնշանակվի պաշտպանության նախարար:
Իշխող կուսակցության ղեկավարը, այսպես, թե այնպես ամենաազդեցիկը կլինի երկրում, եթե նույնիսկ Պաշտպանության նախարար նշանակվի: Սակայն այս հարցը խութեր ունի: Եթե այս վարկածն իրականություն դառնա, ապա կադրերի նշանակման մեխանիզմներ պետք է մշակվեն:
Օրինակ՝ վարչապետը համաձայն չլինի այս կամ այն անձի նախարար նշանակվելու հարցում, ինչպե՞ս պիտի լուծում գտնեն: Ինչևէ: Վերևներում դեռ մեխանիզմների փնտրտուքի մեջ են: