Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Էլեկտրոնային առողջապահության համակարգը գուցեև հուսալի է, բայց՝ թանկ

SOCIETY

Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ վերջին շրջանում ակտիվ բողոքում էին Գյումրու մի խումբ ատամնաբույժներ: Վերջինների բարձրացված հարցերին անգամ պարզաբանում էր տրվել հենց ՀՀ առողջապահության պաշտոնական կայքում՝ նշելով, որ այն միանգամայն հուսալի է, իսկ համակարգում քաղաքացու անձնական տվյալները՝ պաշտպանված:

Համակարգը գուցեև հուսալի է, բայց միևնույն ժամանակ՝ թանկ: Թանկ է այն առումով, որ բուժհիմնարկների՝ այդ համակարգին միանալու համար հատուկ վճարներ կան և դրանց փոխհատուցման համար նախարարությանը պետք է պետբյուջեից վճարվի 200 միլիոն դրամից ավելի գումար:

Այս մասին նախագիծ է ներառված վաղը կայանալիք կառավարության հերթական նիստի օրակարգում, ուր նշված է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները փոխհատուցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը 2018թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից այս տարի պետք է հատկացվի 203 միլիոն 116 հազար դրամ: Ընդ որում առաջին եռամսյակում 81 միլիոն 246 հազար դրամ, իսկ մինչ հունիս արդեն պետք է վճարվի ամբողջ գումարը:

Նախագծում ասված է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018թ. ընթացքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները սուբսիդավորման միջոցով մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցելու հանգամանքով:

Սուբսիդավորումը նախատեսվում է կատարել հետևյալ համամասնություններով՝ Երևան քաղաքի 100 միլիոն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50%-ով, իսկ 100 միլիոնը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցներին` 70%-ով, սահմանամերձ և սահմանապահ հիվանդանոցներին, Երևանի և մարզային պոլիկլինիկակներին և գյուղական ամբուլատորիաներին` 100%-ով:

2018թ. սուբսիդավորման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 487 միլիոն 479 հազար դրամ, որի առաջին 5 ամիսների համար անհրաժեշտ գումարը կազմում է 203 միլիոն 116 ահզար դրամ: Առողջապահական կազմակերպություններին նշված գումարը սուբսիդավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել 2018թ. պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերի վերաբաշխում:

Այսպես, նախարարությունը “Լե Լաբորատուաղ Սեղվիե” ֆրանսիական կազմակերպության հետ 2015թ. կնքել է 5 տարվա պայմանագիր Դիաբետոն 60 ՄՌ դեղի համար: 2018թ. նախարարությունը նշված կազմակերպությունից ստացել է նոր գնային առաջարկ` 1 դեղահատի համար 0,041 եվրո նախկին 0,06 եվրոյի փոխարեն, որի արդյունքում 2018թ. համար ի հայտ է եկել մոտ 155 միլոն դրամի տնտեսում: Այդ պատճառով առաջարկվել է ծրագրի ընդհանուր գումարը 153 միլիոն 991 հազար դրամով նվազեցնել: Մյուս կողմից էլ, ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի եկամուտների և ծախսերի հաստատված նախահաշվի համաձայն վերջինիս 2018թ. պայմանագրային գումարները նվազեցվել են` պահպանման ծախսերի կրճատման և 2017թ. ավարտին իրականացված օպտիմալացման ծրագրի շնորհիվ: Սրանով պայմանավորված՝ առաջարկվել է նշված ծրագրերի գումարները նվազեցնել համապատասխանաբար 32 միլիոն 164 հազար և 16 միլոին 959 հազար դրամ գումարներով:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Past.am

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms