Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականի կազմում
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գերմանական հայտնի Kicker պարբերականը կազմել է Բունդեսլիգայի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որի մեջ մտել են հետևյալ ֆուտբոլիստները. Մուտո («Մայնց»), Ռաֆայել («Բորուսիա», Մյունխենգլադբախ), Ռոյս, Գյունդոգան, Մխիթարյան (երեքն էլ` «Բորուսիա»), Հակա («Բորուսիա», Մյունխենգլադբախ), Սանե («Հանովեր»), Վենդտ («Բորուսիա», Մյունխենգլադբախ), Հայնց («Քյոլն»), Նորդվայթ («Բորուսիա», Մյունխենգլադբախ) և Տյտոն («Շտուտգարդ»):
Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի 11-րդ տուրում 3-1 հաշվով հաղթեց «Վերդեր»-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



