Նախկին դեսպան, այժմ գործակալության պետ Եգանյանը 4 հողամաս ունի
SOCIETYՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ Արմեն Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Եգանյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք՝ չորս հողամաս, մեկ բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 15 միլիոն դրամ ու 10 հազար ամերիկյան դոլար:
Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ունեցած եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 27 հազար 549 ԱՄՆ դոլար:
Հավելենք, որ մինչ այս պաշտոնում նշանակվելը, Եգանյանը երկար տարիներ Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր: Այդտեղից էլ, հավանաբար, դոլարով արտահայտված եկամուտը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



