Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


«Պոլիմետալ Արմենիա»-ի կողմից լսումների չեղարկումը Թեղուտի «դառը» փորձի հետևա՞նք

SOCIETY

Տավուշի և Լոռու մարզերում հանքարդյունաբերություն ծավալելու ցանկություն հայտնած ընկերությունը՝ «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն, հրաժարվում է իր գաղափարից: Համենայն դեպս՝ առայժմ: Ընկերության տնօրենի կողմից տարածվել է մի հայտարարություն, որտեղ ասվում է. ««Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տեղեկացնում է, որ «առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»՝ դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները»:

«Հետքին» տրված պարզաբանման մեջ «Պոլիմետալ Արմենիա» ընկերության փոխտնօրեն Վահրամ Ավագյանն ասել է, որ դադարեցնում են ոչ թե երկրաբանահետախուզական աշխատանքները, այլ՝ այդ աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:

Նշենք, որ Տավուշի մարզում հանքարդյունաբերություն ծավալելու լուրն իմանալուն պես թե՛ բնապահպանները և թե՛ տեղի ու ծնունդով տավուշցիները, հատկապես Նոյեմբերյանի բնակիչները մեծ աղմուկ էին բարձրացրել՝ հայտարարելով, որ չեն թողնի ավերել իրենց հողերը: Այս նպատակով անգամ օրեր առաջ www.change.org կայքում միջնորդություն էր ստեղծվել՝ ծրագրի կասեցման նպատակով:

Այսօր արդեն լսումների չեղարկման լուրը ցնծություն է պարգևել բոլորին՝ ուրախ են և՛ բնապահպանները, և՛ տավուշցիները, և՛ քաղաքացիները, սակայն միևնույն ժամանակ, ոմանք արձանագրում են՝ մի՛ շտապեք ուրախանալ, չեղարկվում են միայն հանրային քննարկումները: Որպես սրան հակակշիռ, մյուսներն էլ պնդում են՝ առանց լսումների հնարավոր չէ ոչինչ շարունակել: Մնում է սպասել ընկերության հստակ պատասխանին և ենթադրություններ չանել:

Բնապահպան Գագիկ Սուխուդյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար այս լուրն անսպասելի էր: Հարցին, թե այսպես միանգամից հրաժարվելը կասկածների տեղիք չի՞ տալիս, պատասխանեց, թե սա, իհարկե, անսովոր է իրենց համար, քանի որ առաջին դեպքն է:

«Կարծում եմ, որ Թեղուտի մետաղական կամակերպությունների պարտությունը ևս նշանակություն ունեցավ: Թեղուտի արդյունքը ցույց տվեց, որ չի կարելի այդ մետաղները փոխարինել բնության ավիրմամբ՝ գյուղացիներին զրկելով իրենց սովորական ապրելակերպից, խոտհունձից, մեղրից, կաթից ու մածունից: Նրանք դեռ չեն պատասխանել Թեղուտի վնասների համար: Բացի այդ, Դեբեդը գնում է Վրաստան, իսկ Վրաստանը բավական մեծ աղմուկ է բարձրացրել՝ ասելով, թե աղտոտված ջրեր են գնում: Մյուս կողմից էլ՝ Ախթալայի պոչամբարի վիճակն ենք տեսնում: Կարծում եմ՝ այդ բոլորը միասին բարենպաստ պայմաններ ստեղծեցին, որպեսզի նրանք՝ ապագա շահագործողները, մտածեն, թե տակից դուրս չեն գա:

Տրամաբանութունը դրան է բերում: Թե ինչ բաներ կան այնտեղ թաքնված, չեմ կարող ասել: Անսպասելի էր, լավ բան է, ողջունելի է: Եթե բոլոր տնտեսվարողները հաշվի առնեն գյուղացիների և բնապահպանների կարծիքը, շատ լավ կլինի: Բոլոր բնապահպանները ուրախ են սրա համար»,- նշեց Սուխուդյանը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan