Գարնանային ծառատունկի համար մայրաքաղաք են ներկրվել գնդաձև ակացիաներ ու նոճիներ
SOCIETYՄայրաքաղաքում գարնանային ծառատունկը կազմակերպելու նպատակով Իրանից ներկրվել են դեկորատիվ ծառեր՝ շուրջ 3500 գնդաձև ակացիա և 700 նոճի: Դրանք շուրջ 12000 տեղական տնկիների հետ կհամալրեն երևանյան փողոցներն ու հրապարակները, այգիները, պուրակներն ու բակային տարածքները: Ի դեպ, ինչպես այս, այնպես էլ մյուս
բոլոր դեկորատիվ ծառերն ընտրվել են ոլորտի մասնագետների կարծիքները հաշվի առնելով և հարմարեցված են մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին: Ծաղկապատման ծրագրի շրջանակում էլ Հոլանդիայից ներկրվել է շուրջ 1 100 000 ծաղկասածիլ: Դրանք այժմ ժամանակավորապես տեղափոխվել են Երևանի քաղաքային տնկարան, իսկ ապրիլի 25-ից արդեն կտնկվեն վարչական շրջանների՝ այդ նպատակով առանձնացված տարածքներում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



