Yerevan, 28.May.2026,
00
:
00
BREAKING


Հաստատվել է ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի քանակը

SOCIETY

Հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2018/2019 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2018/2019 ուսումնական տարվա համար կառավարության հաստատմանը ներկայացնել 379 տեղ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով, որից՝ 140 տեղ առկա ուսուցմամբ, 239 տեղ՝ հեռակա ուսուցմամբ, 95 տեղ՝ օրդինատուրայի կրթական ծրագրով, 12 տեղ՝ ինտերնի կրթական ծրագրով, իսկ ևս 13 տեղ՝ դոկտորանտուրայի կրթական ծրագրով:

Ասպիրանտական կրթական ծրագրով իրենց հայտերն են ներկայացրել 12 կառույց ու մի շարք բուհեր, այդ թվում նախարարություններ, Գիտությունների ազգային ակադեմիան, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամը, «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը և այլն:

Օրդինատուրայի կրթական ծրագրով իրենց հայտերն են ներկայացրել   ՀՀ պաշտպանության, առողջապահության նախարարությունները, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը:

Դոկտորանտական կրթական ծրագրով հայտեր են ներկայացրել Պետական կառավարման ակադեմիան, Գիտությունների ազգային ակադեմիան, ԵՊՀ-ն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանները:

Յուրաքանչյուր տարի գերատեսչություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ըստ մասնագիտությունների կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ ասպիրանտական և դոկտորանտական կրթական ծրագրով տեղերը:

Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելությունը և կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում: Միաժամանակ՝ ասպիրանտական, դոկտորանտական և օրդինատուրայի կրթական ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին ուսումնառության անվճար` առանց տարկետման և տարկետման իրավունքով տեղերի հատկացումը:

2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինեն 140 տեղ, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 239 տեղ, իսկ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:

Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ օրդինատուրա ընդունելության տեղերը 95 են: ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ կլինեն 12-ը: Դոկտորանտուրա ընդունելության տեղերն ընդամենը 13-ն են՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

 

 

 

IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank