Երբ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնից բացի, այլ պաշտոնում էլ են նշում, որոշ լրատվամիջոցներ ուղղակի «մղկտում են». ինչո՞ւ
SOCIETYՕրերս «Փաստը» սեփական աղբյուրի տվյալներով գրել էր, որ իշխանական վերնախավում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցը դեռ վերջնականապես որոշված չէ, և նա, որպես տարբերակ, մտածում է նաև պաշտպանության նախարար դառնալու մասին:
Պարզվում է՝ որոշ լրատվամիջոցներ դրանից խիստ վիրավորվել են: «Պապից ավելի կաթոլիկ» մի լրատվամիջոց էլ այնքան է սրտին մոտ ընդունել ու վիրավորվել, որ փորձել է մեր թերթը ներկայացնել որպես որոշ պաշտոնյաների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոց:
Դե, իրենք, երևի, սովոր են պատվերով «համերգի», չեն պատկերացնում, որ առանց «առևտրի» էլ են լուրեր տպագրվում:
Եվ հետո՝ թող ոչ մեկը «չմղկտա», մենք նույնպես Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում «տեսնում» ենք, պարզապես տեղեկացրել ենք, որ այլ վարկած էլ է քննարկվում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



