Արա Աբրահամյանը «գործ տվո՞ղ» է, ուրիշի ունեցվածքը խլո՞ղ, թե հայերին միավորող կառույցի ղեկավար
SOCIETYԱրդեն տևական ժամանակ է, ռուսական մամուլի էջերը հեղեղված են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և հայ գործարար Ռուբեն Գրիգորյանի միջև ծագած սկանդալային խնդիրների մասին նյութերով:
Ռուբեն Գրիգորյանի փաստաբանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Արա Աբրահամյանի ջանքերով քրեական գործ է հարուցվել Գրիգորյանի դեմ: Խոսքը "2Н Компани" փակ բաժնետիրական ընկերության ունեցվածքի մասին է, որի փայատերերը Գրիգորյանն ու Արա Աբրահամյանի կինն են՝ 50/50 տոկոսներով:
Ի՞նչ կատու է անցել նրանց միջև, դժվար է պարզել: Նշվում է, թե Արա Աբրահամյանը ցանկանում է տիրանալ ընկերության ողջ բաժնեմասին:
Փաստաբանը նշում է, թե Արա Աբրահամյանը բազմիցս հիշատակել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ընկերն է, հասկացնելով, թե ինքը հզոր է և նպատակին կհասնի:
Ի պաշտոնե (նկատի ունենք, որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ) Արա Աբրահամյանը Սփյուռքի հայերին միավորող անհատներից մեկը պետք է լինի: Հանրությանն անհասկանալի է, թե ինչու է նա իրավապահներին «գործ տալիս» հայերի դեմ և ուզում խլել հայի ունեցվածքը:
Գուցե ինքը ճի՞շտ է վարվում: Գուցե մանրամասներ չգիտենք:
Առայժմ Արա Աբրահամյանը որևէ կերպ չի արձագանքել "2H company" ընկերության հետ կապված սկանդալին:
Եթե այս ամենին ավելացնենք նաև այն հանգամանքը, որ Գրիգորյանը ընդդիմադիր կեցվածքի անհատականություն է, իսկ Աբրահամյանը ընդգծված իշխանամետ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, ապա նորանոր հարցեր կառաջանան այս խնդրում:
past.am