Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Վահե Հովհաննիսյան. «Ես վստահ չեմ, որ այսօր Հայաստանում քաղաքական պրոցեսներ կան»

POLITICS

«Այլընտրանքային նախագծեր խումբը» հրապարակել է Հայաստանում անփոխարինելիության մասին իր հերթական մտահոգությունը, սակայն հետաքրքիր է, թե արդյոք այս մտահոգությո՞ւնն է ամենակարևորը, որն իսկապես թույլ չի տալիս, որ Հայաստանը երկնիշ թվերով կամ քայլերով առաջ շարժվի:  

Խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը Past.am-ի այս և մի քանի այլ հարցերին ի պատասխան նշեց, որ «Այլընտրանքային նախագծեր խմբի» կողմից երեկ հրապարակած վերլուծությունում բարձրացրել է երկրում փոխարինելիության մեխանիզմի բացակայության խնդիրը և տարբեր ոլորտների օրինակներով փորձել են ցույց տալ, որ Հայաստանում չի գործում կայացած հասարակությանը և կայացած պետությանը բնորոշ այս մեխանիզմը։  

«Սպորտ, մշակույթ, բուհեր, Ակադեմիա, ստեղծագործական միություններ, ՀԿ-ներ,  քաղաքական կուսակցություններ՝ ամենուր նույն պատկերն է։ Սրան շատ լուրջ է  պետք վերաբերվել։ Հայաստանում մի կողմից չի գործում ընտրական մեխանիզմը, մյուս կողմից՝ փոխարինելիության։ Այս պայմաններում առաջընթաց ապահովելը շատ դժվար է լինելու։
Սա 21-րդ դարի մուտքը Հայաստան կասեցնող ամենակարևոր խոչընդոտներից մեկն է։ Ես հասկանում եմ, որ սա չի ձևավորվել մեկ օրում և սրա լուծումը մեկ օրում չի գտնվելու, բայց մի պահից մենք սրա մասին պետք է բաց խոսենք, որ կարողանանք գտնել լուծումները»,- նշեց Վ. Հովհաննիսյանը։

Պատասխանելով հարցին, թե ներկա պահին քաղաքական դաշտում բացի ՀՀԿ-ից, մնացած կուսակցություններն իրականում ինչի՞ համար են պայքարում, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց.

««Այլընտրանքային նախագծեր խումբը» փորձագիտական, վերլուծական կենտրոն է։  Մենք մեր առաջ  մի քանի կարևոր խնդիր ենք դրել՝ առավելագույնս բաց խոսել խնդիրների մասին, դասակարգել դրանք ըստ կարևորության, առաջարկել կոնկրետ լուծումներ։ Լուծումները, առաջարկությունները ներկայացվում են հանրությանը և նրանց, ովքեր ունեն դրանք իրականացնելու լծակներ։ Մենք խնդիր ենք դրել նաև շատ դեպքերում ահազանգ հնչեցնել, որովհետև քաղաքական դաշտի այսօրվա որակը ուղղակի համարժեք չէ այսօրվա Հայաստանի մարտահրավերներին։ Գիտեք, այսօր մի կողմից՝  ՀՀԿ-ից դուրս և, մյուս կողմից՝ագրեսիվ դատարկախոսությունից դուրս երկրում կա մի շերտ, որը հասկանում է, որ պետությունը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Հասկանում է, որ առանց հաշվարկված, գրագետ փոփոխությունների այսպես երկար չի կարող շարունակվել։ Եվ հենց այդ շերտն է  մեր սպառողը, այսպես կոչված «էլեկտորատը», թեև հասկանալի է, որ փորձագիտական կենտրոնի համար այս տերմինը լավագույնը չէ»:

Հետաքրքիր էր իմանալ, թե երկրի ապագայով մտահոգ այլընտրանքային այս խումբն արդյոք մասնակցու՞մ է «Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից կազմակերպվող հավաքներին, քանի որ այնտեղ նույնպես, իրենց խոսքով ասած, երկրի ապագայով մտահոգ հասարակական, քաղաքական կազմակերպություններ և անհատներ են հավաքվել: Այս հարցին Վ. Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ես արդեն նշեցի, որ մեր ստեղծած կազմակերպությունը փորձագիտական-վերլուծական է, թեև իր գործունեության ոճով ընդունված նորմերից էականորեն  տարբերվելու է։ Մենք ակտիվ քաղաքական պրոցեսներին չենք մասնակցում, և ես վստահ չեմ, որ այսօր Հայաստանում քաղաքական պրոցեսներ կան»։

Արմինե Գրիգորյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance