Թուրքիայում ձերբակալվել է Nokta ամսագրի խմբագիրը
INTERNATIONAL NEWSԹուրքական հերթական ամսագրի նկատմամբ երկրի իշխանությունները սկսել են հետապնդումներն ու գրաքննությունը: Թուրք իրավապահ մարմինները ձերբակալել են Nokta ամսագրի գլխավոր և պատասխանատու խմբագիրներին, ինչպես նաև որոշում են կայացրել հավաքել այս շաբաթվա համարները:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքական իշխանությունների նման որոշման պատճառը Nokta-ի շապիկին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարը տեղադրելն ու «Նոյեմբերի 2, երկուշաբթի. Թուրքիայի ներքին պատերազմի սկիզբը» գրության առկայությունն է եղել: Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Nokta ամսագրի 24-րդ համարի առնչությամբ հետաքննություն է սկսել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



