«Ժողովուրդ». ԲՀԿ–ական պատգամավորին պատկանող շշերի գործարանում բռնված հրդեհի մանրամասները
SOCIETY«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց մի քանի օր առաջ իրեն պատկանող շշերի գործարանում բռնված հրդեհի մանրամասները: «Մեծ վառարաններ են տեղադրված արտադրամասում, որտեղ հալված ապակիներ են, ջերմաստիճանը մինչև 1500 է:
Աշխատանքի ընթացքում մի փոքր ճեղք էլ եթե առաջանում է, ապա կարող է հալած ապակին դրանից դուրս հոսել, և մարդիկ հնարավոր է՝ դա չնկատեն: Այդպես էլ «լավան» դուրս է եկել, և հրդեհ է բռնկվել»,- պատմեց ԲՀԿ ական պատգամավորը: Նա նաև ասաց, որ դեռևս վնասների չափը չի հստակեցվել: «Այդքան հեշտ ու արագ հնարավոր չէ այդ ամենը հաշվել: Մենք ունենք նմանատիպ 4 արտադրամաս, հրդեհը մեկում է եղել»,-պարզաբանեց Մելիք Մանուկյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



